ԵՀ-ն Եվրամիությունն ընկղմում է 15-ամյա հետընթացի մեջ. բելգիացի նախարար

12.01.2012 18:06
ԵՀ-ն Եվրամիությունն ընկղմում է 15-ամյա հետընթացի մեջ. բելգիացի նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովի տնտեսական քաղաքականության ճիշտ լինելու վերաբերյալ կասկածներ է արտահայտել Բելգիայի պետական ձեռնարկությունների գործերի նախարար Պոլ Մանյետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եվրահանձնաժողովը Եվրոպայի համար հետընթացի 15-ամյա ժամանակահատված է պատրաստում, բոլոր հայտնի տնտեսագետներն այդ մասին են խոսում»,- հայտարարել է նա La Libre Belgique թերթին տված հարցազրույցում:

Բելգիացի սոցիալիստ նախարարի կարծիքով՝ ԵՄ երկրներին սուվերեն պարտքերի ճգնաժամն անհրաժեշտ է հաղթահարել Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի օգնությամբ, ինչը թույլ կտա առողջացնել ֆինանսական իրավիճակը և չկրճատել սոցիալական ծախսերը:

Մանյետը կարծում է նաև, որ ԵՄ միջին և փոքր երկրներին պետք է ԵՄ խոշոր պետությունների պես «գլուխ չխոնարհել» Եվրահանձնաժողովի առջև, «հակառակ դեպքում, մենք կիջնենք մինչև ուլտրաազատական Եվրոպա»: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post