ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Վիեննայում կայանալիք «Euromoney» համաժողովին

16.01.2012 12:30
ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Վիեննայում կայանալիք «Euromoney» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա, որտեղ հունվարի 16-17-ը մասնակցելու է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Euromoney»» համաժողովին, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Հայկական պատվիրակության կազմում են ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը և ֆինասական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Այցի շրջանակներում նախատեսված են Արթուր Ջավադյանի հանդիպումները եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի նախագահների, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post