ՎՏԲ-Հայաստան բանկի «Վարկային ֆաբրիկան» բացառիկ արդյունքներ է ցուցադրում

16.01.2012 16:51
ՎՏԲ-Հայաստան բանկի «Վարկային ֆաբրիկան» բացառիկ արդյունքներ է ցուցադրում

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկային ռիսկերի վերահսկման դեպարտամենտի տնօրեն Ալյոնա Ստրատանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ» - Ալյոնա Գեորգիևնա, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է արդյունավետ նախորդ տարվա փետրվարից գործարկված ՎՏԲ-ի (Հայաստան) վարկային որոշումների ընդունման ավտոմատացված համակարգը:

Ա. ՍտրատանՎարկային որոշումների ընդունման ավտոմատացված համակարգը կամ ինչպես մենք ենք անվանում՝ «Վարկային ֆաբրիկան», որը ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է գրեթե մեկ տարի առաջ, բացառիկ արդյունքներ է ցուցադրում: Օրինակ՝ ավելի վաղ ՎՏԲ-Բանկի վարկային քարտ հնարավոր էր ստանալ միայն այն դեպքում, եթե մարդը «աշխատավարձային նախագծի» մասնակից էր, այսինքն՝ նրա աշխատավարձը կանոնավոր կերպով փոխանցվում էր բանկի քարտային հաշվի վրա: Նախորդ տարվա մայիսից մենք սկսեցինք վարկային քարտեր տրամադրել նաև, այսպես կոչված, «փողոցից մարդկանց», այսինքն նրանց, ովքեր մինչ այդ ՎՏԲ-Բանկի հետ աշխատանքի պատմություն չունեն: «Վարկային ֆաբրիկայի» կողմից հաստատված քարտերի և այլ մանրածախ ապրանքների տրամադրման ծավալները մի կողմից դինամիկ կերպով աճում են, մյուս կողմից դրանք ամբողջովին վերահսկելի են պորտֆելի որակի տեսակետից:

Եթե խոսենք արդյունավետության մասին, ապա վերջին տարվա ընթացքում մենք զգալիորեն կրճատել ենք հայտերի քննարկման ժամկետները: Կախված ապրանքից՝ այդ ժամանակահատվածը տատանվում է երեք օրվա (առավելագույն) և 20 րոպեի (նվազագույն) միջև:

Համակարգի հիմնական առաջնահերթություններից մեկը ցանկացած ապրանքի արագ գործարկումն է, չնայած այստեղ մենք տեսնում ենք ռեզերվներն ու աշխատում ենք էլ ավելի օպտիմալացնել ժամանակը: Այս պահին մենք քննարկում ենք լրացուցիչ ՏՏ-աջակցություն ձեռք բերելու հնարավորությունն՝ անհրաժեշտ պարամետրերի արագ գործարկման համար, որոնք նախատեսված են որոշումների ընդունման ռազմավարությամբ: Ընդ որում դա արվում է առանց համակարգում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության, ինչն այսօր աջակցում է  «վարկային ֆաբրիկային»: Սակայն դա արդեն 2012 թվականի հարց է:

«ԱՌԿԱ» - Այժմ մանրածախ վարկ ստանալու բոլոր հայտերն անցնու՞մ են վարկային ֆաբրիկայի միջով, թե՞ դրա հետ մեկտեղ կիրառվում է հայտերի հին՝ ապակենտրոնացված քննարկումը:

Ա. Ստրատան - ՎՏԲ-Հայաստան բանկի ցանկացած վարկային հայտի քննարկման և հաստատման ապակենտրոնացված համակարգը չի կիրառվում արդեն 2009 թ.-ի հոկտեմբերից: Գրեթե մեկուկես տարի մենք աշխատել ենք կենտրոնացված համակարգում, սակայն ձեռքի ռեժիմով: 2011 թ.-ի փետրվարից մենք աստիճանաբար, ավելի ճիշտ՝ փուլ առ փուլ գործարկեցինք որոշումների  ընդունման ավտոմատացված համակարգը: Այժմ հայտերի գրեթե 99 տոկոսը քննարկվում է ավտոմատացված ստանդարտ հաստատման ընթացակարգով: Մնացած հայտերը (գրեթե 1 տոկոսը) ոչ ստանդարտ հայտեր են՝ VIP հաճախորդների հայտեր, բաժնետոմսերի ներքո թողարկված ապրանքներ և այլն:

«ԱՌԿԱ» - Ինչպես մեզ հայտնի է, բանկը 2011 թ.-ին մուտք է գործել POS վարկավորման շուկա: Ձեր կարծիքով՝ դա չափազանց ռիսկային ապրանք չէ՞

Ա. ՍտրատանԻհարկե, եթե հաշվի առնենք այն, որ այս պահին POS վարկը հաստատվում է ընդամենը 20 րոպեում: Սակայն բանկն ագրեսիվորեն է տրամադրված նաև այս շուկան նվաճելու հարցում: Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում ստիպված կլինենք հրաժարվել մի շարք ստուգումներից: Սակայն, ամեն դեպքում, իմ կարծիքով՝ մեր ավտոմատացման համակարգը, բանկում փոխառուների էական բազայի առկայությունը, ինչպես նաև պրոգրեսիվ վերլուծական գործիքների օգտագործումը թույլ կտան մեզ ժամանակին որոշել և մեկուսացնել փոքր խնդիրները մինչև դրանց մեծանալը:

«ԱՌԿԱ» - Շուկայում խոսում են, թե շուտով վարկային ֆաբրիկայի միջով կանցնեն նաև փոքր բիզնեսին վարկերի տրամադրման հայտերը: Դա ճի՞շտ է:

Ա. ՍտրատանԱյո, դա համապատասխանում է իրականությանը: Ավելին, համապատասխան ծրագիրը փորձնական փուլում է, և շուտով մենք այն ամբողջովին կկիրառենք;

«ԱՌԿԱ» - 2011 թ.-ին որքա՞ն են խստացվել ՓՄԲ-ի փոխառուների նկատմամբ պահանջները ֆինանսական դրության, գրավային ապահովման հարցում և այլն

Ա. ՍտրատանԵս չէի ասի, թե մենք խստացրել ենք փոխառուների ֆինանսական դրության նկատմամբ պահանջները: Մենք ավելի շուտ կատարելագործել ենք ֆինանսական դրության գնահատաման նկատմամբ մոտեցման մեր տեսլականը, ստանդարտացրել ենք մեր մոտեցումներն այնպես, որ դրանք թույլ տան քննարկել հայտերը ավտոմատ ռեժիմով, մենք մեզ համար բացահայտել ենք հաճախորդի բավարարված և չբավարարված վիճակի չափորոշիչները, սահմանել ենք սեփական մոտեցումները հաճախորդների վարկավորման լիմիտի գնահատման նկատմամբ՝ կախված հաճախորդի գործունեության ուղղություններից:

Ինչ վերաբերում է գրավային ապահովմանը, ապա այստեղ ավելի շատ աշխատանք է կատարվել: 2011 թ.-ին ՎՏԲ-Հայաստան բանկը սահմանափակումներ է մտցրել ապահովման որոշ տեսակների համար, ստանդարտացվել են գրավների որոշ տեսակների պարտադիր ապահովագրման նկատմամբ պահանջները, խստացրել ենք վարկավորման փաստացի լիմիտի հաշվարկման համար կիրառվող զեղչերը:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն են ՓՄԲ-ի փոխատվական պորտֆելի որակի վերաբերյալ Ձեր կանխատեսումները:

Ա. Ստրատան Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, սակայն կարող եմ ասել, որ ՎՏԲ-Բանկում փոքր բիզնեսի պորտֆելն արտացոլում է առողջ դինամիկան որակի տեսակետից: ԽՓԲ-ի պորտֆելում խնդրահարույց պարտքերի մասնաբաժինը տարվա ընթացքում տատանվել է 2 տոկոսի սահմանում: Սակայն Հայաստանում փոքր բիզնեսը «խոշորանում է», ինչն վերջնական արդյունքում հանգեցնում է այս հատվածում ռիսկերի մեծացմանը:

Այս հատվածում կարելի է խոսել բավականին հագեցած շուկայի մասին, լավ հաճախորդներն այդքան էլ շատ չեն, և դրանք բոլորը բանկից բանկ են տեղափոխվում՝ հասնելով լավագույն պայմանների այն դեպքում, երբ բանկերը ստիպված են մեծացված ռիսկեր ընդունել:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ ակտիվներում է ձեր բանկը ներուժ տեսնում: Ձեր կարծիքով՝ ո՞ր ակտիվներն են առավել գրավիչ:

Ա. Ստրատան – Ելնելով ՎՏԲ-Հայաստան բանկի փորձից՝ կարող եմ ասել, որ հաստատված Վարկային քաղաքականության համաձայն՝ մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով՝ և մանրածախ, և կորպորատիվ վարկավորման ոլորտում՝ ընդ որում շուկայի բոլոր հատվածներում: Մանրածախ վարկավորման մասնաբաժինն, այդ թվում նաև ԽՓԲ-ն, բանկի համախառն պորտֆելում 2012 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 48 տոկոս, և պորտֆելի գրեթե կեսը բաժին է հասնում հենց կորպորատիվ բիզնեսին:

Այլ բան է այն, որ մանրածախ բիզնեսում բանկն ինքն է բարձր առաջնահերթություններ սահմանել գրեթե բոլոր ուղղություններով: Ճգնաժամից հետո երկիրը բավականին դանդաղ է վերականգնվում տնտեսական ցնցումներից, և վարկավորումն այն գործիքն է, որն արագացնում է այդ իրավիճակից դուրս գալու գործընթացը: Որքան շատ են աշխատում փողերը, այնքան շատ է սպառումը, իսկ դա նշանակում է, որ աճում է արտադրությունը, վաճառքի ծավալներն ու կենսամակարդակը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև