Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են ներդրողների տրամադրության բարձրացման ֆոնի ներքո

16.01.2012 19:24
Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են ներդրողների տրամադրության բարձրացման ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Անցած առևտրային շաբաթվա առաջին օրը ոսկին թույլ նվազող միտում ցույց տվեց: Շուկայի մասնակիցներին առաջվա պես անհանգստացնում էին եվրագոտու երկրների սուվերեն վարկանիշների իջեցման հեռանկարները, եվրոպական բանկային հատվածի լարվածությունը, ինչպես նաև տարածաշրջանի վատացող մակրոտնտեսական վիճակագրությունը:

Սակայն երեքշաբթի օրվանից՝ հունվարի 10-ից, թանկարժեք մետաղների շուկայում իրավիճակը փոխվեց դեպի դրականը: Ոսկու գինը շարունակեց աճել մինչև ուրբաթ՝ հունվարի 13-ը՝ Ասիայի կայուն ֆիզիկական պահանջարկի ֆոնի ներքո, ինչպես նաև

Իտալիայի և Իսպանիայի պետական պարտատոմսերի տեղաբաշխման հաջող աճուրդների շնորհիվ:

Թանկարժեք մետաղը հերթական ազդակը ստացավ հինգշաբթի՝ հունվարի 12-ին, եվրոպական կարգավորիչի՝ տոկոսադրույքի  վերաբերյալ որոշումից հետո սկսված ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ ԵԿԲ նախագահ Մարիո Դրագիի մեկնաբանություններից հետո: Ինչպես և սպասվում էր, ԵԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման դրույքաչափը 1,0 տոկոս մակարդակում: Սակայն կենտրոնական բանկի նախագահը Դրագիին ակնարկեց, որ հնարավոր է դրույքաչափը նվազի ավելի ուշ՝  նշելով, որ եվրագոտու տնտեսության համար ռիսկերի հավասարակշռությունը նախկինի նման շարժվել է նվազման կողմը: Այդ մեկնաբանությունների ներքո ոսկու գրավչությունն ավելացավ:

Ամեն դեպքում, անցած առևտրային շաբաթվա առաջին օրը թանկարժեք մետաղի գնանշումները նվազեցին FOREX միջազգային արժույթի շուկայի ամերիկյան արժույթի կտրուկ ամրապնդման ֆոնի ներքո: ԱՄՆ դոլարը հերթական ազդակը ստացավ այն տեղեկատվությունից հետո, որ Standard & Poor’s  միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է եվրագոտու ինը երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ավստրիայի, Կիպրոսի, Սլովակիայի, Սլովենիայի և Մալթայի վարկային վարկանիշները:

Արդյունքում անցած շաբաթ ոսկու արժեքն ավելացավ 1,31 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1637,62 ԱՄՆ դոլարի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը եվրագոտու պարտքային խնդիրների ֆոնի ներքո առաջվա պես կխոչընդոտեն թանկարժեք ակտիվի գնանշումների աճին: Սակայն ոսկու արժեքի նվազումը սահմանափակվում է հստակ ֆիզիկական պահանջարկով:

Ընթացիկ շաբաթում թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է ազդել նաև ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը:

Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել սպառողական գների ցուցիչին, արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխմանը և բնակարանային շուկայի դեկտեմբերյան թվերին: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել հունվար ամսվա  ZEW ինստիտուտի՝ Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրության ցուցիչի տվյալներին և սպառողական գների դեկտեմբերյան ցուցիչին: Եթե կանխատեսումներն արդարանան և ԱՄՆ-ում ու եվրագոտում գնաճի տեմպերը տարեկան կտրվածքով կանխատեսված 3,0 և 2,8 տոկոսից ցածր լինեն, համապատասխանաբար, ոսկին կարող է վերսկսել իր նվազումը: Թանկարժեք մետաղի գնանշումների տատանման ենթադրելի միջակայքն է 1600,0 – 1665,0 ԱՄՆ դոլարը՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց:

Անցած շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը 6,4  տոկոսով աճել է՝ հասնելով մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,6495 ԱՄՆ դոլարի:  Պատճառ է դարձել անցած շաբաթվա կեսին ֆինանսական շուկաներում մասնակիցների տրամադրության բարելավումը և Չինաստանից ստացված բարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունը: Իսկապես, դեկտեմբեր ամսին դեպի Չինաստան արտահանած պղնձի տվյալները զգալիորեն ավելի լավն էին, քան կանխատեսել էին շատ փորձագետներ. նոյեմբերի համեմատ ցուցանիշը աճեց 13 տոկոսով և 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 48 տոկոսով: Սակայն ուրբաթ՝ հունվարի 13-ին, կարմիր մետաղին չհաջողվեց պահպանել ձեռքբերած դիրքերը՝ որոշ եվրոպական երկրների վարկային վարկանիշների նվազման պատճառով:

Կարմիր մետաղի գնանշումների համար լրացուցիչ աջակցող գործոն է դարձել Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) տյվալ ակտիվի նվազող բորսային պաշարը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի արժեքը կորոշվի ԱՄՆ-ից և Չինաստանից ստացվող տնտեսական նորություններով: Մասնավորապես երեքշաբթի՝ հունվարի 17-ին, նախատեսված է վիճակագրություն չորրորդ եռամսյակի ՀՆԱ-ի, դեկտեմբերի ընթացքում արդյունաբերական արտադրության և մանրածախ առևտրի վերաբերյալ:

Ընթացիկ շաբաթում պղնձի դինամիկայի վրա ազդեցություն կունենա նաև դեկտեմբերիի ընթացքում ԱՄՆ-ի արդյունաբերության և անշարժ գույքի շուկայի վիճակագրությունը: Այն դեպքում, եթե Չինաստանից և ԱՄՆ-ից ստացվող տնտեսական ցուցանիշները դրական դինամիկա ցուցադրեն, իսկ ԱՄՆ դոլարը ժամանակավորապես դադարեցնի իր մրցավազքը, պղնձի արժեքը հնարավոր է՝ աճի մեկ ֆունտի դիմաց մինչև 3,80 ԱՄՆ դոլար:

Եթե այդ երկու երկրներից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունն ամխիթար լինի, պղնձի արժեքը կարող է նվազել մինչև մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,50 ԱՄՆ դոլարի: -0-

Միքայել Վերդյան, Forex club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև