Հայաստանում նոյեմբերին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 0,8%-ով՝ հասնելով 114 766 դրամի

17.01.2012 14:55
Հայաստանում նոյեմբերին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 0,8%-ով՝ հասնելով 114 766 դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախնական գնահատականների համաձայն՝ Հայաստանում միջին ամսական նոմինալ աշխատավարձը 2011 թ.-ի նոյեմբերին հասել է 114 766 դրամի (300 դոլար, 221 եվրո կամ 9248 ռուբլի), ինչը 0,8 տոկոսով շատ է հոկտեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ վիճակագրական տվյալների համաձայն, աշխատավարձը նոյեմբերին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 6,3 տոկոսով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2011 թ.-ի հոկտեմբերին երկրում միջին ամսական նոմինալ աշխատավարձը կազմել է 113 856 դրամ, ինչը 0,2 տոկոսով պակաս է 2011 թ.-ի սեպտեմբերի և 6,2 տոկոսով պակաս է 2010 թ.-ի հոկտեմբերի ցուցանիշից:

Նախորդ տարվա հոկտեմբերին ամենաբարձր միջին ամսական նոմինալ աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում՝ ավելի քան 144,3 հազար դրամ, ամենացածր աշխատավարձը վճարվել է Արագածոտնի մարզում՝ շուրջ 78,2 հազար դրամ: Երևանում 2011 թ.-ի հոկտեմբերին միջին ամսական նոմինալ աշխատավարձը կազմել է ավելի քան 124,5 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի դրությամբ ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են ֆինանսական և ապահովագրական ոլորտներում (ավելի քան 264,3 հազար դրամ), տեղեկատվության և կապի ոլորտում (ավելի քան 249,8 հազար դրամ), հանքային արդյունաբերության ոլորտում (շուրջ 239,3 հազար դրամ), էլեկտրաէներգիայի, գազի և գոլորշու մատակարարման ոլորտում (շուրջ 152,8 հազար դրամ), շինարարության ոլորտում (ավելի քան 150,5 հազար դրամ) և պետական կառավարման ոլորտում (ավելի քան 128,4 հազար դրամ):

2011 թ.-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում ամենաքիչ վարձատրվող ոլորտներն են մշակույթի և հանգստի ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմել է 64.3 հազար դրամից ավել, կրթության ոլորտը՝ ավելի քան 78,6 հազար դրամ: Գյուղատնտեսական և անտառային տնտեսության ոլորտում աշխատավարձը փոքր-ինչ գերազանցել է 79,9 հազար դրամը, իսկ կացության կազմակերպման և հանրային սննդի ոլորտում աշխատավարձը կազմել է 82,1 հազար դրամ: (1 դոլարը 389 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post