ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումները 2011թ.-ի նոյեմբերին ավելացել են 2%-ով՝ հասնելով 1 236,2 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011թ.-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ավելացել է 2 տոկոսով և նոյեմբերի վերջին կազմել 1 236,2 մլրդ դրամ, նշվում է 2011թ.-ի նոյեմբերի ՀՀ ԿԲ տեղակագրի մեջ:

Միաժամանակ վարկային ներդրումներում ամենամեծ մասնաբաժինը բաժին է հասնում ռեզիդենտներին տրամադրված արտարժութային վարկերին` 715,2 մլրդ դրամ ինչը 57,9% է կազմում: Այս ցուցանիշը հոկտեմբերի համեմատ 3,2 տոկոսի աճ է գրանցել: Այնուհետև ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերն են 38,2 տոկոս մասնաբաժնով՝ 472,2 մլրդ դրամ (1,5 տոկոսի աճ):

ԿԲ-ի համաձայն՝    ոչ ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերի ծավալը նոյեմբերի վերջին կազմել է 11,4 մլրդ դրամ՝ հոկտեմբերի համեմատ կրճատվելով 0,5 տոկոսով, իսկ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը՝ շուրջ 37,4  մլրդ դրամ՝ կրճատվելով 11,8 տոկոսով: (1 դոլարը 389 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականն ու նոր նշաձողեր սահմանել ընթացիկ տարվա համար։

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img