ՎՏԲ-Հայաստան բանկն իրավաբանական անձանց առաջարկում է ավանդների 2 նոր տեսակ՝ պայմանագրի կնքման օրը տոկոսները ստանալու հնարավորությամբ

18.01.2012 11:49
ՎՏԲ-Հայաստան բանկն իրավաբանական անձանց առաջարկում է ավանդների 2 նոր տեսակ՝ պայմանագրի կնքման օրը տոկոսները ստանալու հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 18-ից ՎՏԲ-Հայաստան բանկն իր իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին առաջարկում է ավանդների նոր տեսակներ «ՎՏԲ – Էքսպրես» և «ՎՏԲ - Էքսպրես+»՝ ժամկետի սկզբում տոկոսների ստացման հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս անհապաղ ստանալ երաշխավորված եկամուտ, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ ավանդից ֆիքսված եկամուտ կարելի է ստանալ միջոցների տեղաբաշխման պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո:

Իսկ «ՎՏԲ - Էքսպրես+» ավանդատեսակը հնարավորություն է տալիս նաև կատարել ավանդային հաշվի համալրում:

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է իր կորպորատիվ հաճախորդներին դասական ավանդատեսակների լայն ընտրանի` ավանդի պայմանների ընտրությամբ, համապատասխան հաճախորդի  ընթացիկ պահանջներին: Հաճախորդն ինքն է որոշում, թե ոնց է իրեն հարմար, ստանալ ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները ամենամսյա՞, թե՞ ժամկետի վերջում՝ հաշվի համալրման կամ դուրսգրման իրավունքով:

«Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին դրամական միջոցների տեղաբաշխման ընտրության հարմարավետ համակարգ` հաշվի առնելով նրանց նպատակները և պահանջները: Բանկում իրավաբանական անձանց համար առկա են տարբեր ավանդատեսակներ, և ներկա պահին այդ ցանկը լրացվում է նոր, առավելագույնս հարմարավետ պայմաններով, էլ ավելի ընդլայնելով իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների ցանկը», - մեջբերում է մամուլի ծառայությունը «ՎՏԲ -Հայաստան բանկ» ՓԲԸ  գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի խոսքերը:

Նրա խոսքերով՝ բանկն առավել պահպանողական է վերաբերվում այն հաճախորդներին, որոնց հետ աշխատում է համալիր` տրամադրելով նրանց բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ:

«Այդ դեպքում հաճախորդը կարող է ստանալ բանկային սպասարկման և վարկավորման ամենաարդյունավետ պայմանները` ներառյալ սակագները, վարկերի տոկոսադրույքները և երաշխիքային գործառնությունների կոմիսիոն վճարները», - ասել է Օվսյաննիկովը:

Ինչպես նշել է բանկի գլխավոր տնօրենը, ՎՏԲ-Հայաստան բանկը միշտ պատրաստ է գնալ հաճախորդին ընդառաջ և առաջարկել գործարքի ամենահարմար պայմանները և բարձր եկամուտ:

ՎՏԲ-Հայաստան բանկի իրավաբանական անձանց ավանդների պորտֆելը 2011 թ.-ի վերջին, 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի համեմատ, աճել է ավելի քան 60%-ով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Այժմ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ։ -0-


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև
No Related Post