Պետական պարտատոմսերում Հայաստանի առևտրային բանկերի ներդրումները նոյեմբերին աճել են 3.8%-ով՝ հասնելով 166,5 մլրդ դրամի

18.01.2012 15:25
Պետական պարտատոմսերում Հայաստանի առևտրային բանկերի ներդրումները նոյեմբերին աճել են 3.8%-ով՝ հասնելով 166,5  մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերը 2011 թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ պետական պարտատոմսերում ներդրել են շուրջ 166,5 մլրդ դրամ, ինչը 3,8 տոկոսով ավել է հոկտեմբերի ցուցանիշից:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ «Դրամավարկային նոյեմբերյան ցուցանիշների ամփոփում» հաշվետվության մեջ, նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի ռեզիդենտները պետական պարտատոմսերում ընդհանուր առմամբ ներդրել են շուրջ 209,4 մլրդ դրամ (նախորդ ամսվա համեմատ 3,1 տոկոսի աճ):

Ըստ տեղեկատվության՝ պետական պարտատոմսերի ընդհանուր ծավալում բանկային ներդրումների մասնաբաժինը կազմել է 79,4 տոկոս: Միաժամանակ պետական պարտատոմսերում ՀՀ ԿԲ-ի ներդրումների մասնաբաժինը կազմել է շուրջ 10,6 տոկոս, իսկ ոչ բանկային գործակալների, դիլերների և ներդրողների ներդրումները՝ 9,9 տոկոս:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, պետական պարտատոմսերում կատարված ընդհանուր ներդրումները (ռեզիդենտներ և ոչ ռեզիդենտներ) նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել են շուրջ 209,7 մլրդ դրամ, ինչը 3,2 տոկոսով ավել է հոկտեմբերյան ցուցանիշից: (1 դոլարը 388,82 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post