Հայաստանում հարկահավաքման խնդիրը լուծվում է խոշոր հարկատուների հաշվին. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հարկահավաքման խնդիրը լուծվում է խոշոր հարկատուների հաշվին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նա մասնավորապես նշեց, որ 462 խոշոր հարկատուներ իրականացնում են 60 տոկոս հարկային և մաքսային վճարումներ, իսկ ավելի քան 3000 հարկատուներ ապահովում են հարկահավաքման մոտ 80 տոկոսը:

Ալավերդյանն ընդգծեց նաև, որ խոշոր բիզնեսի մասնաբաժինը հարկային եկամուտների կառուցվածքում մշտապես աճում է: Մասնավորապես, 2009 թվականին այն կազմում էր 35-40 տոկոս, 2010 թվականին՝ 54 տոկոս, իսկ 2011-ին՝ 60 տոկոս:
«Դա նշանակում է, որ մենք հարկահավաքման խնդիրը լուծում ենք խոշոր հարկատուների հաշվին»,- ասաց Ալավերդյանը:

«Հայաստանի պետբյուջեի մասին» 2011 թվականի օրենքին համապատասխան՝ բյուջետային եկամուտների ծավալը նախատեսված է եղել ավելի քան 852,4 մլրդ դրամի չափով, որոնցից 650 մլրդ դրամը՝ հարկային մուտքերն ու պետտուրքերը:
2012 թվականի Հայաստանի պետբյուջեի նախագծի համաձայն, դրա եկամտային մասը կկազմի 911,6 մլրդ դրամ, ծախսերը՝ 1044,1 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 132,5 մլրդ դրամ:
Եկամուտների մասում առավելագույն տեսակարար կշիռը կազմում են հարկային եկամուտները՝ 732 մլրդ դրամի չափով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Եվրոյի փոխարժեքը բարձրացել է հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ դոլարն ու ռուբլին նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի հունիսի 12-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 11-ի համեմատ նվազել է 0.24 կետով՝ կազմելով 368.18 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

IDBank-ը թողարկում է 2026 թ.-ի պարտատոմսերի 4-րդ և 5-րդ տրանշները՝ 2,5 մլրդ դրամ և 5 մլն դոլար ծավալով

2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img