Հ բանկերի կողմից ռեզիդենտների վարկավորման ծավալը 2011թ.-ի նոյեմբերին աճել է 2,5 տոկոսով՝ հասնելով 1 187,3 մլրդ դրամի

19.01.2012 12:22
Հ բանկերի կողմից ռեզիդենտների վարկավորման ծավալը 2011թ.-ի նոյեմբերին աճել է 2,5 տոկոսով՝ հասնելով 1 187,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի.  /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտների վարկավորման ծավալը 2011թ.-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել է 2,5 տոկոսով և նոյեմբերի 30-ի դրությամբ հասել է շուրջ 1 187,3  մլրդ դրամի, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ ոչ ռեզիդենտների վարկավորման ծավալը կրճատվել է 9,4 տոկոսով՝ կազմելով շուրջ 48,8 մլրդ դրամ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել են 1,5 տոկոսով՝ հասնելով 472,2 մլրդ դրամի: Միաժամանակ արտարժութային վարկերն ավելացել են 3,2 տոկոսով՝ մինչև 715,2 մլրդ դրամ:

Աղբյուրի համաձայն, ոչ ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, կրճատվել են 0,5 տոկոսով և նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել են շուրջ 11,4 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերը կրճատվել են 11,8 տոկոսով՝ հասնելով 37,4 մլրդ դրամի: ($1 – 388,25 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև