«Նաիրի Ինշուրանս» ընկերության ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների ծավալը 11 ամսվա ընթացքում կազմել է 1,8 մլրդ դրամ

19.01.2012 16:40
«Նաիրի Ինշուրանս» ընկերության ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների ծավալը 11 ամսվա ընթացքում կազմել է 1,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ի ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների ծավալը 2011 թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 1 827,9 մլն դրամ կամ բոլոր ապահովագրավճարների 74,8 տոկոսը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ընկերության գործադիր տնօրեն Գոռ Խաչատրյանը:

«Այս ցուցանիշով ընկերությունը հայկական ապահովագրողների շրջանում զբաղեցնում է չորրորդ տեղը», - նշեց նա:
Ինչպես նշեց Խաչատրյանը, ԱՊՊԱ-ի ներդրման կապակցությամբ ընկերության բոլոր ապահովագրական ապրանքների վնասաբերությունը 2011 թ.-ի 11 ամսվա ընթացքում 20 տոկոսից հասել է 53 տոկոսի և աճի միտում ունի:

Նա նաև նշեց, որ «Նաիրի Ինշուրանսի» գործունեության արդյունքները հիմնականում համընկնում են ծրագրվածի հետ: Այսպես, ընկերության ակտիվները 11 ամսվա ընթացքում աճել են մոտավորապես 20 տոկոսով, իսկ ընկերության ակտիվների շահութաբերության (ROA) և սեփական կապիտալի շահութաբերության (ROE) ցուցանիշները նույն ժամանակահատվածում 5 և 8 տոկոսից բարձրացել են, համապատասխանաբար, 13 և 26 տոկոսի:

Վերջին տվյալների համաձայն՝ «Նաիրի Ինշուրանսի» ակտիվները 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ գերազանցել են 3,2 մլրդ դրամը՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 8,2 տոկոսով: Միաժամանակ ընկերության համախառն պարտավորությունները կազմել են շուրջ 1,4 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ ավելի քան 1,8 մլրդ դրամ: 2011 թ.-ի հունվար-սեպտեմբերին ընկերության զուտ շահույթը կազմել է 511,4 մլն դրամ:

«Նաիրի Ինշուրանս» ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ի դեկտեմբերին, իսկ ապահովագրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1997 թ.-ի ապրիլից: 2008 թ.-ի մարտի վերջին ընկերությունը վերագրանցվել և վերալիցենզավորվել է ՀՀ ԿԲ-ի կողմից և այս պահին իրականացնում է ոչ կյանքի ապահովագրություն 11 դասերով: (1 դոլարը 388,25 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post