ՀՀ սպառողական վարկավորման ծավալները նոյեմբերին աճել են 2,2%՝ հասնելով 206,6 մլրդ դրամի

19.01.2012 16:43
ՀՀ սպառողական վարկավորման ծավալները նոյեմբերին աճել են 2,2%՝ հասնելով 206,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի սպառողական վարկավորման ծավալները նոյեմբերին աճել են 2,2 տոկոսով՝ հասնելով 206,6 մլրդ դրամի, նշվում է Հայաստանի կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:

Հաշվետվության համաձայն` սպառողական վարկավորման մասնաբաժինը Հայաստանի առևտրային բանկերի վարկային ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 17,8 տոկոս՝ անփոփոխ մնալով 2011 թվականի նույն ցուցանիշի համեմատ:

Միաժամանակ արտարժութային վարկերը սպառողական վարկերի ընդհանուր ծավալում կազմել են շուրջ 28,2 մլրդ դրամ, իսկ դրամայինները՝ 178,4 մլրդ դրամ:

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ավանդների ընդհանուր ծավալը նոյեմբերին կազմել է 116,9 մլրդ դրամ, որոնցից առավելապես 61 տոկոսը կազմում են արտարժութային ավանդները: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post