«Անելիք բանկի» ֆիզիկական անձանց դեպոզիտային պորտֆելը 2011 թ.-ին աճել է 65,4%-ով` հասնելով 18,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկի» ֆիզիկական անձանց դեպոզիտային պորտֆելը 2011 թ.-ի աճել է 65,4%-ով` դեկտեմբերի 31-ի դրությամբ հասնելով 18,3 մլրդ դրամի, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, միայն 2011 թ. չորրորդ եռամսյակում ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդներն աճել են 3,2 մլրդ դրամով` 21,2 %-ով:  Բանկի ընդհանուր ավանդային պորտֆելը` ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրաված, աճել է շուրջ 67,4 %-ով`  հասնելով ավելի քան 20,5 մլրդ դրամի:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելի աճը պայմանավորված է հիմնականում 3 ավանդատեսակներով` «Ապահով», «Վստահելի» և «Արձակուրդային», ընդ որում, «Ապահով» և «Վստահելի» ավանդատեսակների գծով բանկն արձանագրել է ամենաբարձր ցուցանիշները` 6,2 մլրդ դրամ:

Իսկ իրավաբանական անձանց դեպքում հիմնական աճը պայմանավորված է «Կուտակային» ավանդատեսակով:

«2011 թվականի ընթացքում բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը, մշակել և հաճախորդներին է ներկայացրել այնպիսի ավանդային գործիքներ, որոնք առավելագույնս հարմարեցված են հաճախորդների պահանջներին», – նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Գովազդի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

Նրա խոսքերով` դրա վառ ապացույցն է 56%-ով ավանդատուների թվի աճը (ֆիզ. անձանց)` նախորդ տարվա համեմատ, ինչն էլ իր հերթին  ընդգծում է հաճախորդների վստահությունը բանկի նկատմամբ:

Ինչպես նշել է Արևյանը, 2011 թվականի ընթացքում բանկը չի ավելացրել ներգրաված ավանդների տոկոսադրույքները` տարեկան տոկոսադրույքի մաքսիմալ շեմ սահմանելով ՀՀ դրամի դեպքում մինչև 12.5%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 9% տոկոսադրույքներ:

«Բանկի բոլոր ավանդատուները հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ», – ասել է նա:

Միաժամանակ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Գովազդի և հասարակության հետ կապերի վարչության պետը նշել է, որ ֆիզիկական անձանց համար նախատեսված ժամկետային ավանդների մշտապես համալրվող տեսականին և ճկուն սակագնային համակարգը նպաստում են բանկի ֆիզիկական անձանց ավանդների թե ծավալային և թ’ քանակական աճին:

««Անելիք Բանկ» ՓԲԸ-ում 2012 թվականին նախատեսվում են նոր ավանդատեսակների համալրում, որոնք ևս կլինեն ճկուն  և բանկի հաճախորդներին հնարավորություն կտան առավել արդյունավետ տնօրինել իրենց դրամական միջոցներն ու խնայողությունները», – ավելացրել է նա:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Անելիք Բանկը միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։ Դեռևս 1997 թվականին ստեղծեց սեփական Դրամական Փոխադրումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 000 սպասարկման կետերում: ($1-387,67 դրամ է). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img