Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները դեկտեմբերին աճել են 04, և 0,5 տոկոսային կետով

20.01.2012 12:03
Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները դեկտեմբերին աճել են 04, և 0,5 տոկոսային կետով

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամարդվող երկարաժամկետ վարկերի (1 տարուց ավել ժամկետով) միջին տոկոսադրույքները 2011 թ.-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել են 0,4 և 0.5 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Ըստ հաշվետվության՝ ֆիզիկական անձանց համար դրամով տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքն աճել է 0,6 տոկոսային կետով, արտարժույթով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը՝ 0,1 տոկոսային կետով՝ կազմելով միջինը 19.1 և 15,1 տոկոս:

Իրավաբանական անձանց համար դրամով տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքն աճել է 0,5 տոկոսային կետով, իսկ արտարժույթով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը՝ 0,4 տոկոսային կետով՝ կազմելով միջինը 14,83 և 11,6 տոկոս: (1դոլարը 387,67 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post