Զարգացման հայկական բանկի պարտավորությունները 2011թ.-ին աճել են 84,4%-ով՝ հասնելով 28,3 մլրդ դրամի

23.01.2012 14:11
Զարգացման հայկական բանկի պարտավորությունները 2011թ.-ին աճել են 84,4%-ով՝ հասնելով 28,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Զարգացման հայկական բանկի պարտավորությունները 2011թ.-ին ավելացել են 84,4 տոկոսով և 2011թ.-ի վերջի դրությամբ կազմել են 28,3 մլրդ դրամ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրության համաձայն, բանկի մասնաճյուղային ցանցի, ձեռնարկատիրական ակտիվության ընդլայնման, սպառողների վստահության ավելացման, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների և ֆինանսական գործիքների ընդլայնման հաշվին 2011 թ.-ին բանկը հաճախորդների կողմից ներգրավված միջոցների ծավալի աննախադեպ աճ է գրանցել՝ 115 տոկոս կամ 11,7 մլրդ դրամ մինչև 21,8 մլրդ դրամ:

Ինչպես նշում են բանկի մամուլի ծառայությունից, բանկի ժամկետային ավանդները հաշվետու ժամանակաշրջանում ավելացել են 2,2 անգամ, իսկ ավանդատուների թիվը՝ 2,3 անգամ:

«Զարգացման հայկական բանկը» հիմնադրվել է 1990 թ.-ին: ՀՀ ԿԲ-ի կողմից վերագրանցվել է 1993 թ.-ին՝ թիվ 14 լիցենզիա: Մինչև 1996 թվականը գործել է «Վերականգնման և զարգացման բանկ» անվամբ:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են ավելի քան 36,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 28,3 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալն՝ ավելի քան 7,8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ շուրջ 4,8 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 24,4 մլրդ դրամ, բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 21,8 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթը՝ ավելի քան 759,1 մլն դրամ: (1 դոլարը 387,59 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև