ՀՀ առևտրային բանկերը նոյեմբերի 30-ի դրությամբ 18,5 մլրդ դրամի ավտովարկավորում են իրականացրել

24.01.2012 14:02
ՀՀ առևտրային բանկերը նոյեմբերի 30-ի դրությամբ 18,5 մլրդ դրամի ավտովարկավորում են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերը 2011թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ ավտովարկավորման նպատակով ավելի քան 18,5 մլրդ դրամ են հատկացրել, ինչը 2,3 տոկոսով պակաս է հոկտեմբերի վերջի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ նոյեմբերին մեքենա ձեռք բերելու համար նախատեսված վարկերը տրամադրվել են մեծ մասամբ դրամով՝ 96,8 տոկոս: Այսպիսով, դրամով տրամադրված ավտովարկերի ծավալը նոյեմբերի վերջին կազմել է 17,9 մլրդ դրամ, ինչը 2,2 տոկոսով պակաս է հոկտեմբերի ցուցանիշից:

Հաշվետու ժամանակահատվածում սպառողական վարկավորման ծավալը կազմել է ավելի քան 206,6 մլրդ դրամ՝ նոյեմբերի ընթացքում ավելանալով 2,2 տոկոսով:

2011 թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 387,96 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև