Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը 2011 թ.-ին աճել է 30,45%-ով՝ հասնելով 43,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի չտեղաբաշխված շահույթը 2011 թ.-ի արդյունքներով կազմել է շուրջ 43,2 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի ավելի քան 33 մլրդ դրամի համեմատ՝ ավելանալով 30,45 տոկոսով: Նման տվյալներ են ներկայացված «Հայաստանի բանկերը» (2011 թ.-ի չորրորդ եռամսյակում Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները) «ԱՌԿԱ» գործակալության ֆինանսատնտեսական տեղեկագրում:

Հարկ է նշել, որ Հայաստանում գործող 21 բանկերից 20-ի համախառն շահույթը 2011 թ.-ի ընթացքում կազմել է շուրջ 43,41 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի 33,2 մլրդ դրամի համեմատ: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածի արդյունքում մեկ բանկ 312,6 մլն դրամի վնաս է կրել:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգի  շահույթի գծով առաջատարների եռյակն ունի հետևյալ տեսքը՝

Տեղ

Բանկ

2011 (հազար դրամ)

Աճ՝ 2010 թ.-ի համեմատ (%)

1

HSBC-բանկ Հայաստան

6,631,163

45.52

2

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

6,091,055

52.75

3

ՎՏԲ-Հայաստան բանկ

4,514,417

5.75

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ: (1 դոլարը 387,96 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

IDBank-ը թողարկում է 2026 թ.-ի պարտատոմսերի 4-րդ և 5-րդ տրանշները՝ 2,5 մլրդ դրամ և 5 մլն դոլար ծավալով

2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img