ՀՀ բանկերի համախառն ակտիվները 2011 թ,-ին աճել են 33,6%-ով՝ մինչև 2075,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառան ակտիվները 2011 թվականին ավելացել են 522,3 մլրդ դրամով կամ 33,6 տոկոսով՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 2 075,4 մլրդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության վերծություն համաձայն, որն իրականացվել է Հայաստանի բանկերի կողմից 2011 թվականի 4-րդ եռամսյակի հրապարակած տվյալների հիման վրա, ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատար է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվների ծավալը կազմել է շուրջ 218,6 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում աճելով 30,2 տոկոսով: Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում այս բանկին բաժին է ընկնում դրանց մեծության 10,5 տոկոսը:

Ակտիվների ծավալով առաջատարների թվում է Ամերիաբանկը՝ ավելի քան 201,4 մլրդ դրամ (տ.կ. 9,7%), ՎՏԲ-Հայաստան բանկը՝ 182,6 մլրդ դրամ (տ.կ. 8,8%), HSBC բանկ Հայաստանը՝ 179,1 մլրդ դրամ (տ.կ. 8,6%) և Հայբիզնեսբանկը՝ 168,5 մլրդ դրամ (տ.կ. 8,1%): Բանկային համակարգի բոլոր ակտիվների 45,7տոկոսը կենտրոնացված է այս ցուցանիշով առաջատար հինգ խոշոր բանկերում:

2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 387,69 դրամ է)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img