ՀՀ առևտրի վարկավորման մասնաբաժինը նոյեմբերին կազմել է 23,4%՝ ավելի քան 272 մլրդ դրամ

25.01.2012 14:20
ՀՀ առևտրի վարկավորման մասնաբաժինը նոյեմբերին կազմել է 23,4%՝ ավելի քան 272 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից առևտրի ոլորտում տրամադրված վարկերի մասնաբաժինը 2011թ.-ինոյեմբերին կազմել է 23,4 տոկոս՝ ռեզիդենտներին հատկացված բոլոր վարկերից (տնտեսության բնագավառներով), նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրի վարկավորման ծավալն ավելացել է 4,5 տոկոսով, 2010թ.-ի նոյեմբերի համեմատ, և նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 272 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարկավորման մասնաբաժնով երկրորդ տեղում գտնվում է արդյունաբերության ոլորտը՝ տրամադրած վարկերի ընդհանուր ծավալի 23,3 տոկոսը, կամ ավելի քան 271 մլրդ դրամ:

Աղբյուրի համաձայն՝ դրան հետևում են սպառողական վարկերը՝ 17,8 տոկոս կամ ավելի քան 206 մլրդ դրամ մասնաբաժնով, հիփոթեքային վարկերը՝ 9,3 տոկոս կամ շուրջ 108 մլրդ դրամ մասնաբաժնով, շինարարությունը՝ 7,8 տոկոս կամ ավելի քան 90,5 մլրդ դրամ, գյուղատնտեսությունը՝ 5,9 տոկոս կամ 68,7 մլրդ դրամ: Իսկ վերջին տեղում է գտնվում տրանսպորտի և կապի ոլորտը՝ 4,7 տոկոս կամ 54,3 մլրդ դրամ մասնաբաժնով ($1 – 387,69 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև