Հայաստանում փողի բազան հունվարի սկզբից կրճատվել է 16,4%-ով՝ մինչև 560,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ԿԲ-ի տվյալների համաձայն՝ Հայաստանի փողի բազան, հունվարի սկզբի համեմատ, կրճատվել է մոտավորապես 110,4 մլրդ դրամով և հունվարի 24-ի դրությամբ կազմել է 560,9 մլրդ դրամ:

Տոկոսային արտահայտմամբ փողի բազայի ցուցանիշը կրճատվել է 16,4 տոկոսով, հաղորդվում է ԿԲ –ի կայքում:

Անկումը հիմնականում պայմանավորված էր արտարժույթով 102,5 մլրդ դրամով թղթակցային հաշիվների կրճատմամբ, որոնց ծավալը հունվարի 25-ի դրությամբ կազմել է ավելի քան 45 մլրդ դրամ:

Ազգային արժույթով թղթակցային հաշիվները կրճատվել են 11,5 տոկոսով կամ 18,7 մլրդ դրամով, իսկ ԿԲ-ից դուրս գտնվող փողի զանգվածը կազմել է ավելի քան 363,3 մլրդ դրամ՝ ամսվա սկզբի համեմատ կրճատվելով 35,5 մլրդ դրամով կամ 8,9 տոկոսով:

Միջազգային զուտ պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) հունվարի 25-ի դրությամբ հասել են 406,1 մլրդ դրամի՝ հունվարի սկզբի համեմատ կրճատվելով 64,5 մլրդ դրամով կամ 13,7 տոկոսով: (1 դոլարը 387,69 դրամ է)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img