Հայաստան. արժույթի շուկան հունվարի 16-20-ն ընկած ժամանակահատվածում

25.01.2012 16:48
Հայաստան. արժույթի շուկան հունվարի 16-20-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,41 տոկոսով՝ հասնելով 387,50 դրամի:

Առուվաճառքի ծավալը շաբաթվա ընթացքում կազմեց 13,30 մլն ԱՄՆ դոլար, ինչը 28,49 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,37 տոկոսով և շաբաթ օրը՝ հունվարի 21-ին, կազմեց 389,40 դրամ:

Նախորդ առևտրային շաբաթվա սկզբում արտարժույթի նկատմամբ պահպանվող բարձր պահանջարկի ֆոնի ներքո ԱՄՆ դոլարը շարունակեց իր աճը:

Ամերիկյան արժույթի միջին կշռված փոխարժեքը հասավ հերթական առավելագույնին՝ 389,82 դրամի, ինչը 2010թ.-ի հունիսից ռեկորդային բարձր գին է համարվում: Սակայն այդ մակարդակում չպահպանվելով, շաբաթվա վերջին  ԱՄՆ դոլարն անկում ապրեց: Ըստ մեզ, դրա համար պատճառ հանդիսացավ ՀՀ ԿԲ-ի միջամտությունը, որն ազգային արժույթի փոխարժեքը պահեց, որպեսզի ավելի լուրջ անկում չլինի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում ԱՄՆ դոլարի արժեքը հավանաբար կշարունակի նվազել FOREX համաշխարհային արժութային շուկայում դոլարի կարճաժամկետ էժանացման ֆոնի ներքո՝ դրական ստացված մակրոտնտեսական վիճակարգության հետ կապված: NASDAQ OMX Armenia բորսայում ամերիկյան արժույթի միջին կշռված փոխարժեքի համար աջակցության մակարդակ կարող է դառնալ 385,0 դրամ արժեքը:

Դրան նաև կնպաստի բնակչության և բիզնեսի կողմից ԱՄՆ դոլարի գնումների նվազած ծավալը: Իրոք, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերի կողմից տարադրամի զուտ վաճառքի ծավալը կազմել է 17,343 մլն ԱՄՆ դոլար, ինչը 38,62 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվանից:

Այնուամենայնիվ, ԱՄՆ դոլարը շարունակում է ՀՀ արժույթի շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում մնալ որպես արժույթ-ապաստան: Դա պայմանավորված է եվրագոտու պարտքային խնդիրների լուծման նկատմամբ պահպանվող անորոշությամբ և հայկական տնտեսության վրա դրա ազդեցությամբ, ինչպես նաև FOREX համաշխարհային արժութային շուկայում ամերիկյան արժույթի կայուն դիրքերով:

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 387-390 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի արժեքը որոշվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը 1,98 տոկոսով աճել է՝ հասնելով 1,2932-ի:

Մինչև հինգշաբթի՝ հունվարի 19-ը, միասնական եվրոպական արժույթը կայուն աճ էր ցուցադրում՝ Չինաստանից և եվրագոտուց ստացված դրական մակրոտնտեսական տվյալների ֆոնի նեքո: Իսկապես, երեքշաբթի՝ հունվարի 17-ին, հրապարակած տվյալները՝ Չինաստանում չորրորդ եռամսյակի ՀՆԱ-ի վերաբերյալ, տարեկան կտրվածքով 8,9 տոկոս մակարդակով աճ են ցուցադրել՝ կանխատեսված 8,6 տոկոսի փոխարեն, իսկ դեկտեմբերին արդյունաբերության աճն արագացավ՝ 12,4 տոկոսից հասնելով 12,8 տոկոսի: ZEW ինստիտուտի կողմից հունվարին Գերմանիայի տնտեսական լավատեսության սպասվածից առավել բարձր ցուցիչը նույնպես պահպանեց եվրոյի գնանշումների աճը:

Սակայն, ուրբաթ՝ հունվարի 20-ին, եվրոյի գնանշումները նվազեցին պետական պարտքի կեսի վերակազմավորման հարցի շուրջ Հունաստանի կառավարության և մասնավոր վարկատուների շարունակական բանակցությունների արդյունքում:

Արդյունքում՝ նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն աճեց 0,7 տոկոսով՝ հասնելով 506,24 դրամի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում եվրագոտու հարակից երկրների պարտքային խնդիրների շուրջ իրադարձությունները կշարունակեն մնալ շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում:

Շաբաթ օրը՝ հունվարի 21-ին, պետական պարտքի կեսի վերակազմավորման հարցի շուրջ մասնավոր վարկատուների հետ Աթենքի ընդհատված անհաջող բանակցությունները կարող են ուժեղացնել ֆինանսական շուկաների լարվածությունը՝ այդպիսով ճնշում գործադրելով միասնական եվրոպական արժույթի գնանշումների վրա:

Հիշեցնենք, որ ուրբաթ տեղեկացվում էր, որ կողմերն առաջխաղացում են ձեռք բերել և մոտեցել են պետական պարտքի կեսի ստորագրման վերաբերյալ համաձայնագրի եզրահանգմանը, որի համար ծայրահեղ ժամկետ էր համարվում շաբաթ օրը:

Եվրոյի վրա նաև ազդեցություն կգործի մակրոտնտեսական վիճակագրությունը, որը նախատեսված է ընթացիկ շաբաթում: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի տոկոսադրույքի վերաբերյալ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի նիստը, 2011թ.-ի չորրորդ եռամսյակի ՀՆԱ-ի նախնական տվյալների հրապարակումը, բնակարանային շուկայի դեկտեմբյան տվյալները, ինչպես նաև Միչիգանի համալսարանի վստահության ինդիկատորի վերաբերյալ վերջնական տվյալները հունվարի ընթացքում:

Եվրոպական նորություններից կարելի է նշել հունվարի ընթացքում Գերմանիայի IFO գործնական ակտիվության հաղորդագրությունը, ինչպես նաև հունվարի ընթացքում եվրագոտու գործնական ակտիվության ցուցիչի նախնական տվյալները:

ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված բարեհաջող վիճակագրության դեպքում, որի համար կան բոլոր հիմքերը, եվրոն կշարունակի իր աճը:

Ընթացիկ շաբաթում եվրոյի աճը  փոքր-ինչ կարող է պահպանել ԴՊՀ նիստը՝ տոկոսադրույքի վերաբերյալ, որի ընթացքում հավանաբար կհաստատվի ամերիկյան կարգավորիչի կողմից ֆինանսական խթանման երրորդ լիածավալ ծրագիրը չսկսելու ցանկությունը: Առաջիկա շաբաթվա ընթացքում եվրոյի գնանշումների տատանման ենթադրելի միջակայքն է 1,2730-1,3100: Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն այդ դեպքում կգտնվի 499-517 դրամի սահմաններում:

Նախորդ շաբաթ Հայաստանում ռուսական ռուբլու կանխիկ վաճառքի միջին փոխարժեքն աճել է 0,6 տոկոսով՝ հասնելով 12,60 դրամի: Դա պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով՝ ֆինանսական շուկաներում տրամադրությունների բարելավման, ինչպես նաև նավթի կայուն բարձր գների ֆոնի ներքո:

Մեր կարծիքով՝ առաջիկա շաբաթվա սկզբում ռուսական ռուբլու գնանշումները կարող են հայտնվել ճնշման տակ՝ մասնավոր վարկատուների հետ Հունաստանի ընդհատված անհաջող բանակցությունների ֆոնի ներքո:

Ռուբլուն կարող են աջակցել Իրանի հետ հակամարտության ֆոնի ներքո նավթի՝ բարձր մնացող գները, ինչպես նաև ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը, որը, ինչպես սպասվում է, չափավոր դրական կլինի:

Առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 12,45 – 12,75 դրամի միջակայքում:--0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև