ՀՀ բնակչությունը 2011 թ.-ի դեկտեմբերին նախընտրել է ներդնել միջոցները արտարժութային դեպոզիտներում

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչությունը 2011 թ.-ի դեկտեմբերին նախընտրել է ներդնել ազատ դրամական միջոցները արտարժութային դեպոզիտներում, որոնց ընդհանուր ծավալը դեկտեմբերի վերջին կազմել է 661,6 մլրդ դրամ, հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ըստ տվյալների՝ ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված դեպոզիտների ընդհանուր ծավալում արտարժութային ավանդների մասնաբաժինը դեկտեմբերի վերջին կազմել է 68,2 տոկոս:

Միաժամանակ արտարժութային ժամկետային ավանդների ծավալը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է 4,2 տոկոսով և դեկտեմբերի վերջին կազմել 341,3 մլրդ դրամ կամ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված բոլոր ավանդների շուրջ 35,2 տոկոսը:

Ցպահանջ արտարժութային ավանդները դեկտեմբերին կազմել են 124,2 մլրդ դրամ՝ նոյեմբերի համեմատ արձանագրելով 4,9 տոկոսի անկում:

Միաժամանակ դրամով ներդրված ժամկետային ավանդների ծավալը դեկտեմբերին կազմել է ավելի քան 136 մլրդ դրամ՝ նոյեմբերի համեմատ ավելանալով 9,6 տոկոսով, իսկ ցպահանջ ավանդները կազմել են 160,8 մլրդ դրամ՝ ավելանալով 8,5 տոկոսով: (1 դոլարը 387,04 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img