Հայաստանը կարող է օգուտ քաղել ճգնաժամից. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է օգուտ քաղել համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքից, ասել է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

«Հայաստանն ի վիճակի է հասնել դրան ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու դեպքում՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այն անցումային երկիր է և ամբողջովին ինտեգրված չէ», – ասել է նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Մանասերյանի խոսքերով՝ տնտեսության աճի ապահովման համատեքստում շատ կարևոր է մրցակցության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացումը, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների ներդրման շնորհիվ փոքր և միջին բիզնեսի խթանման և զարգացման միջոցով:

Տնտեսագետը նաև նշել է, որ գործարարները պետք է ճիշտ օգտագործեն իրենց հնարավորությունները և որոշակի քարոզ իրականացնեն՝ միջազգային շուկաներում հաջողության հասնելու համար: Նրա խոսքերով՝ այս գործընթացում շատ կարևոր է պետության դերը:

Մանասերյանի խոսքերով՝ ՓՄԲ-ի սուբյեկտները հայտնվեցին բավականին բարդ պայմաններում, և նրանց հարցում հարկավոր է մշակել և իրականացնել արդյունավետ քաղաքականություն, այդ թվում նաև հարկային ոլորտում:

«Անշուշտ, անհնար է չնկատել հարկային ոլորտի փոփոխությունները, սակայն լուրջ նշանակություն ունի նաև մրցակցային միջավայրի առողջացումը, ինչպես նաև մենաշնորհների դեմ պայքարը, քանի որ առանց դրա անհնար է ապահովել տնտեսական քաղաքականության արդյունավետությունը», – պարզաբանել է նա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img