«ԱՌԿԱ» գործակալությունը նոր՝ «Վարկանիշներ» նախագիծ է ներկայացնում www.armbanks.am կայքում

27.01.2012 13:30
«ԱՌԿԱ» գործակալությունը նոր՝ «Վարկանիշներ» նախագիծ է ներկայացնում www.armbanks.am կայքում

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը www.armbanks.am կայքում մշակել և ներդրել է նոր՝ «Վարկանիշներ» նախագիծը, որը նախատեսում է ընկերությունների վարկանիշների և Հայաստանի տնտեսության ու բիզնեսի տարբեր ոլորտներին վերաբերող վարկանիշային գնահատականների կանոնավոր հրապարակում:

««Վարկանիշները» թույլ կտա հայկական գործարար հանրությանն ու հասարակ քաղաքացիներին ավելի տեղեկացված լինել հայկական բիզնեսի տրամադրած ծառայությունների մասին, այն կօգնի բարձրացնել բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը», - ասել է նախագծի ղեկավար Դավիթ Մանուկյանը:

Նախագծի գլխավոր խնդիրներից է տեղեկատվություն հավաքել ֆինանսական և արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության հիմնական ցուցանիշների մասին: Մեծ թվով տվյալների վերլուծված բազայի հիման վրա վարկանիշն առավելի մատչելի ձևով կներկայացնի համակարգված տեղեկատվություն շուկաների և դրանց խաղացողների մասին: Բովանդակայնություն, հավաստիություն, հրատապություն ու անաչառություն. այս սկզբունքներն են ընկած նոր ապրանքի ստեղծման հիմքում:

Այս նախագիծն իրականացվում է՝ ելնելով սպառողների իրավունքներից և նպատակ ունի տեղեկացնել հասարակությանն ու բիզնեսին այս կամ այն գործընթացների ու հոսանքների մասին, որոնք որոշիչ են շուկաների համար:

Հիփոթեքի շուկայում տիրող իրավիճակի որոշակի տեսլական ձևավորելու նպատակով «ԱՌԿԱ» գործակալությունն արդեն մշակել է Հայաստանում հիփոթեքային վարկերի մատչելիության վարկանիշը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև