Ամերիաբանկը նոր բանկերի գնման կամ միաձուլման գործարքների մասին կտեղեկացնի գարնանից ոչ շուտ. Ջրբաշյան

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական և վրացական շուկաներում Ամերիաբանկի կողմից նոր բանկերի գնման կամ միաձուլման գործարքների մասին տեղեկատվությունը գարնանից շուտ չի հայտնվի, ասաց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ամերիաբանկը նախկինում հայտարարել էր 2012թ.-ի առաջին կեսին հայրենական բանկերից մեկի հետ միաձուլման հնարավոր գործարքի մասին: Բացի այդ, Ամերիաբանկը վերանայում է վրացական բանկերից մեկի գնման կամ միավորման հնարավորությունը:

«Գործընթացը բավական ակտիվ է ընթանում, սակայն այսօրվա դրությամբ նորություններ չկան, որոնց մասին հնարավոր կլիներ տեղեկացնել հանրությանը»,- ասաց Ջրբաշյանը՝ երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Միաժամանակ զարգացման գծով տնօրենը նշեց, որ հայկական բանկային դաշտում գործարքների համատեքստում հասարակությանը հասանելի տեղեկատվությունը կհայտնվի գարնանը, իսկ Վրաստանի գործարքի վերաբերյալ՝ մի փոքր ավելի ուշ:

Ավելի վաղ Ջրբաշյանը հայտնել էր, որ Ամերիաբանկն ինչպես ցանկացած նոր շուկա մտնող ֆինանսավարկային կառույց, Վրաստանի շուկայում իրեն որպես կորպորատիվ բանկ է տեսնում:

2010թ.-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի և Կասկադբանկի միաձուլումը: Կասկադբանկի և Ամերիաբանկի բաժնետերերը` «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» և «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունները նշել են, որ միաձուլման նպատակը Հայաստանի ֆինանսական հատվածին աջակցելն է, հզոր և կայուն ֆինանսական պլատֆորմի ստեղծումը երկրի հետճգնաժամային տնտեսական զարգացման համար։

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img