Հայաստանի տնային տնտեսությունների արտարժույթով ներդրած ավանդների ծավալը դեկտեմբերին կազմել է 342,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից Հայաստանի տնային տնտեսություններից արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը 2011 թ.-ի դեկտեմբերի վերջին կազմել է 342,6 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, այս ցուցանիշը դեկտեմբերին 3,5 տոկոսի աճ է գրանցել:

Միաժամանակ տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդները կազմել են ավելի քան 283,1 մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների արտարժութային բոլոր ավանդների 82,6 տոկոսը՝ նոյեմբերի համեմատ ավելանալով 5,5 տոկոսով:

Միաժամանակ Հայաստանի տնային տնտեսությունների կողմից դրամով ներդրված ավանդների ծավալը դեկտեմբերի վերջին կազմել է ավելի քան 141 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 8,5 տոկոսով:

Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 969,7 մլրդ դրամ՝ ամսվա ընթացքում ավելանալով 4,9 տոկոսով:

2011թ .-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 386,63 դրամ) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img