«Անելիք Բանկի» թողարկած Visa և MasterCard միջազգային պլաստիկ քարտերի թիվը 2011թ.-ին աճել է գրեթե 30 %-ով

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ թողարկած միջազգային VISA, MasterCard պլաստիկ քարտերի թվաքանակը 2011 թվականի ընթացքում ավելացել է ավելի քան 6000-ով` գրեթե 30 տոկոսով, երկուշաթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, ինչպես նշում է բանկի մամուլի ծառայությունը, Անելիք Բանկի ակտիվ քարտերի թիվը 2011թ.-ի վերջին կազմել է շուրջ 22,9 հազար:

«Բանկը բավականին կարևորում է այս ցուցանիշը, քանի որ այն առարկայական է և ցույց է տալիս թողարկված քարտերի իրական արդյունավետությունը: Նման ցուցանիշների Բանկը հասել է վճարահաշվարկային համակարգի զարգացման և բանկային ծառայությունների ճիշտ մշակման արդյունքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «Անելիք Բանկում» մշտապես աշխտանքներ են տարվում նոր, առավել մրցունակ պրոդուկտների ստեղծման, սակագնային առավել ճկուն քաղաքականության մշակման ուղղությամբ:

«2012  թվականին Բանկի քարտային ոլորտում հաճախորդների համար սպասվում են նոր  անակնկալներ ու նոր  հնարավորություններ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Քարտային գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:

Հաղորդագրության համաձայն՝ միջազգային պլաստիկ քարտերի աճին զուգահեռ մոտ 35 %-ով ավելացել է թողարկված քարտերով  իրականացվող գործարքների թվաքանակը:

Միաժամանակ աճ է արձանագրվել նաև «Անելիք Բանկի» կողմից տեղադրված POS տերմինալների գծով` մոտ 10%-ով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 73,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 58 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 39,5 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ ավելի քան 35,9 մլրդ դրամ, 2011թ.-ի մաքուր եկամուտը կազմել է 145,9 մլն դրամ ($1-386, 63 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

IDBank-ը թողարկում է 2026 թ.-ի պարտատոմսերի 4-րդ և 5-րդ տրանշները՝ 2,5 մլրդ դրամ և 5 մլն դոլար ծավալով

2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img