Daily Archives: Jan 31, 2012

NASDAQ OMX Արմենիա բորսայում հունվարի 31-ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 387 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 31-ին կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 387 դրամ՝ հունվարի 30-ին կայացած առքուվաճառքի ցուցանիշի համեմատ նվազելով 0,27 կետով:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 31-ին կազմել է 1 դոլարի դիմաց 386,81 դրամ

Հունվարի 31-ի արդյունքում Հայաստանի արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունվարի 30-ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,04 կետով և կազմել 1 դոլարի դիմաց 386,81 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Հայաստանում սպառողական զամբյուղը IV եռամսյակում էժանացել է 1%-ով՝ դառնալով 53 288,7 դրամ

Հայաստանում սպառողական զամբյուղի արժեքը 2011 թ.-ի չորրորդ եռամսյակում, երրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 1 տոկոսով և դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 53 288 դրամ (ամսվա ընթացքում): Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

ՀՀ տնտեսական ակտիվության աճը 2011 թ. կազմել է 5,9 տոկոս%. վիճակագրություն

Հայկական տնտեսությունում 2011 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշի 5,9 տոկոսանոց աճ է գրանցվել՝ 2010 թ.-ի համեմատ: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա դեկտեմբերին, 2010թ. դեկտեմբերի համեմատ, այս ցուցանիշի աճը կազմել է 6,1 տոկոս:

ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտների վարկավորման ծավալը դեկտեմբերին աճել է 3,3 տոկոսով՝ հասնելով 1 226,6 մլրդ դրամի

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտների վարկավորման ծավալը 2011թ.-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է 3,3 տոկոսով և դեկտեմբերի 31-ի դրությամբ հասել է շուրջ 1 226,6 մլրդ դրամի

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ղեկավարության ասուլիսը կկայանա Երևանում

Չորեքշաբթի փետրվարի 1-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ղեկավարության ասուլիսը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է «BLIZKO» դրամական փոխանցումների համակարգին

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միացել է առանց հաշվի բացման «BLIZKO» արագ դրամական փոխանցումների միջազգային համակարգին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից: