«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն բացել է նոր մասնաճյուղ` «Կոմիտաս»

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն բացել է նոր մասնաճյուղ` «Կոմիտաս», որն առաջարկում է բանկային ծառայությունների լայն տեսականի, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ մասնաճյուղը գտնվում է Կոմիտաս 16/1 հասցեում, որը թվով յոթերորդ մասնաճյուղն է Երևան քաղաքում:

Ներկայումս հանրապետությունում բանկն ունի 16 մասնաճյուղ:

«Այս տարվա գարնանը սպասվում է Առէկսիմբանկի գլխամասային գրասենյակի տեղափոխումը ավելի հարմարավետ և ժամանակակից գրասենյակ Հյուսիսային պողոտայում», – նշվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես նշում է բանկի մամուլի ծառայությունը, նոր գրասենյակ տեղափոխվելը, որը համապատասխանում է Գազպրոմբանկի կորպորատիվ ոճին, թելադրված է բանկի հաճախորդների շահերով, որոնց համար, ի տարբերություն Մ. Մկրտչյան 12 հասցեում գործող նախկին գրասենյակի, ստեղծվելու են սպասարկման ավելի լավ պայմաններ:

Բանկն ունի նաև «Էրեբունի» մասնաճյուղը («Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնում), որտեղ սպասարկվում են բանկի այն առաջնային հաճախորդները, ովքեր գերադասում են օգտվել առավել հարմարավետ ծառայություններից:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA Inc. միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է 2002թ-ից, MasterCard-ի անդամ` 2005թ.-ից: 2007 թ.-ից բանկը դարձել է «ArCa» վճարային համակարգի անդամ էքվայրինգի մասով:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img