Հայաստանում գնաճը 2012 թ.-ի հունվարին, 2011 թ.-ի հունվարի համեմատ, գրանցվել է 4,8 տոկոսի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճն այս տարվա հունվարին, 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 4,8 տոկոսի սահմաններում, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գների 5,8 տոկոսանոց և ոչ պարենային ապրանքների 3,6 տոկոսանոց աճով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ տեղեկատվության՝ հաշվետու ժամանակահատվածում ծառայությունների ոլորտի սակագներն աճել են 3,5 տոկոսով:

Միաժամանակ սպառողական գների համաթիվը հունվարին, 2011 թ.-ի դեկտեմբերի համեմատ, աճել է 3,6 տոկոսով: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գները ևս ավելացել են 6,2 տոկոսով, ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 0,7 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները հունվարին կրճատվել են 0,4 տոկոսով:

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, հունվարին, դեկտեմբերի համեմատ, ուսումնասիրված բոլոր քաղաքներում սպառողական գներն աճել են 2,6-5,1 տոկոսով, միաժամանակ աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Եղեգնաձոր քաղաքում: Մայրաքաղաքում հունվարին գներն աճել են 3,5 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում գնաճը 2012 թ.-ին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%). –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img