«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն բացել է նոր մասնաճյուղ` «Կոմիտաս»

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն բացել է նոր մասնաճյուղ` «Կոմիտաս», որն առաջարկում է բանկային ծառայությունների լայն տեսականի, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ մասնաճյուղը գտնվում է Կոմիտաս 16/1 հասցեում, որը թվով յոթերորդ մասնաճյուղն է Երևան քաղաքում:

Ներկայումս հանրապետությունում բանկն ունի 16 մասնաճյուղ:

«Այս տարվա գարնանը սպասվում է Առէկսիմբանկի գլխամասային գրասենյակի տեղափոխումը ավելի հարմարավետ և ժամանակակից գրասենյակ Հյուսիսային պողոտայում», – նշվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես նշում է բանկի մամուլի ծառայությունը, նոր գրասենյակ տեղափոխվելը, որը համապատասխանում է Գազպրոմբանկի կորպորատիվ ոճին, թելադրված է բանկի հաճախորդների շահերով, որոնց համար, ի տարբերություն Մ. Մկրտչյան 12 հասցեում գործող նախկին գրասենյակի, ստեղծվելու են սպասարկման ավելի լավ պայմաններ:

Բանկն ունի նաև «Էրեբունի» մասնաճյուղը («Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնում), որտեղ սպասարկվում են բանկի այն առաջնային հաճախորդները, ովքեր գերադասում են օգտվել առավել հարմարավետ ծառայություններից:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA Inc. միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է 2002թ-ից, MasterCard-ի անդամ` 2005թ.-ից: 2007 թ.-ից բանկը դարձել է «ArCa» վճարային համակարգի անդամ էքվայրինգի մասով:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img