Հայաստանում շուրջ 100 հազար մարդ ԱՊՊԱ պայմանագիրը չի վերակնքել

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների մոտ 100 հազար սեփականատերեր դեռ ԱՊՊԱ պայմանագրերը չեն վերակնքել, ասաց «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը՝ հաշվի առնելով ավտոապահովագրողների գրասենյակի տվյալները:

«Մենք դժվարանում ենք պատասխանել այն հարցին, թե ինչով է դա պայմանավորված: Հնարավոր է, որ մարդկանց մոտ կարծիք է ձևավորվել, որ դա պարտադիր չէ, քանի որ երկրորդ տարում ԱՊՊԱ-ն չի գործելու»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա:

Ըստ նրա, հնարավոր է նաև, որ անցած տարի Ճանապարհային ոստիկանության կողմից ԱՊՊԱ կտրոնների ստուգման ուղղությամբ ձեռնարկած լծակները լիովին չեն օգտագործվել:

Գրիգորյանը կարծում է, որ դրա բացասական հետևանքներն արդեն այսօր ակնհայտ են:

Նա նշեց, որ այդ հարցը պետք է ողջ լրջությամբ դրվի ինչպես ավտոապահովագրողների գրասենյակի, այնպես էլ Կենտրոնական բանկի առջև, քանի որ «եթե այդ իրավիճակը չշտկվի, ապա դա լուրջ խնդիրների կհանգեցնի»:
«Այսօր իրավիճակը հնարավոր է ուղղել միայն վարչական լծակների օգտագործմամբ, և Ճանապարհային ոստիկանությունը պետք է ավելի խստորեն մոտենա այդ հարցին»,- ասաց Գրիգորյանը:

ԱՊՊԱ-ի ինստիտուտը Հայաստանում գործում է 2011թ.-ի հունվարի 1-ից: Հայաստանում ԱՊՊԱ-ի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարում ապահովելը, ինչպես նաև տուժածների շահերը պաշտպանելը: Հանրապետությունում հաշվարկվում է շուրջ 430 հազար ավտոմեքենա: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img