ՀՀ ֆինանսների նախարարը չի կարող կանխատեսել Հայաստանում արժութային փոխարժեքի վարքագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը դժվարացել է կանխատեսել Հայաստանում ընթացիկ տարում արժութային փոխարժեքի վարքագիծը:

«Արժութային փոխարժեքի վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արժութային փոխարժեքը կհաղթահարի՞ մեկ դոլարի դիմաց 400 դրամի շեմը, նախարարը դժավարացավ պատասխանել:

Նախկինում Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հայտնել էր, որ Հայաստանում 2012թ.-ի ընթացքում արժութային փոխարժեքը կգերազանցի մեկ դոլարի դիմաց 400 դրամը:

Վերջին երկու ամիսների ընթացքում հայկական արժույթը 6,09 կետով կամ 1,6 տոկոսով  (381,22-ից մինչև 387,31 դրամ) արժեզրկվում էր ԱՄՆ դոլարի նկատմամբ: Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առավելագույն բարձր նիշը գրանցվել է հունվարի 16-ին, երբ փոխարժեքը հաստատվել է մեկ ամերիկյան դոլարի դիմաց 389 դրամ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img