Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2011թ.-ի IV եռամսյակում ավելացել են 9,7%՝ կազմելով 2066,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 2066,7 մլրդ դրամ՝ չորրորդ եռամսյակում ավելանալով 9,7 տոկոսով կամ 182,6 մլրդ դրամով:

Ինչպես տեղեկացվում է 2011 թվականի չորրորդ եռամսյակում հայկական բանկերի գործունեության ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագրից, բանկերում կանխիկի ծավալը հաշվետու եռամսյակի սկզբից աճել է 18,7  մլրդ դրամով կամ 26,6 տոկոսով՝ կազմելով շուրջ 89,2  մլրդ դրամ: Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների նկատմամբ պահանջների աճ է նկատվում 228,5  մլրդ դրամով կամ 0,2 տոկոսով՝ կազմելով շուրջ 118,8  մլրդ դրամ:

Միաժամանակ, ԿԲ-ի նկատմամբ բանկերի պահանջները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 54,8 մլրդ դրամով կամ 25,1 տոկոսով՝ կազմելով 273,3 մլրդ դրամ: Միաժամանակ չորրորդ եռամսյակում բանկերի թղթակցային հաշվիներն ավելացել են 611,2 մլն դրամով կամ 1,1 տոկոսով՝ կազմելով 58,4 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ակտիվների մասով հնարավոր կորուստների ծածկման պահուստը կազմել է մինուս 26,1 մլրդ դրամ՝ 2011թ.-ի երրորդ եռամսյակի մինուս 25,1 մլրդ դրամի դիմաց:

Չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ տեղի է ունեցել իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկավորման ծավալների ավելացում: Մասնավորապես, 36,1 մլրդ դրամով կամ 5,2 տոկոսով աճել են իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ծավալները, որոնց մեծությունը հասել է 726,5 մլրդ դրամի, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումն աճել է շուրջ 38,3 մլրդ դրամով կամ 9,9 տոկոսով՝ կազմելով 424,8 մլրդ դրամ:

Միաժամանակ բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրված վարկերի ծավալը նույնպես ավելացել է 2 անգամ՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 59,1 մլրդ դրամ:

Կենտրոնական բանկի տեսության համաձայն՝ չորրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր ակտիվներում 1 տոկոսով ավելացել են ներդրումների ծավալները պետական արժեթղթերում, որոնց մեծությունը 2011թ.-ի վերջին կազմել է 167,5 մլրդ դրամ: Միաժամանակ այլ արժեթղթերում իրականացրած ավանդները դեիտեմբերի վերջի դրությամբ կրճատվել են 18,4 տոկոսով կամ 4,9 մլրդ դրամով:

Կենտրոնական բանկի տվյալներով՝ լիզինգային և ֆակտորինգային գործառնությունների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 33,7 տոկոսով՝ մինչև 23,8 մլրդ դրամ: Բանկերի հիմնական միջոցների ծավալը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 71,9 մլրդ դրամ՝ չորրորդ եռամսյակում ավելանալով 1,7 տոկոս:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության տվյալներով՝ ակտիվների մեծությամբ առաջատարների հնգյակում են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (218,6 մլրդ դրամ), Ամերիաբանկը (201,4 մլրդ դրամ), ՎՏԲ (Հայաստան) Բանկը (182,6 մլրդ դրամ), HSBC Հայաստան Բանկը (179,1 մլրդ դրամ) և Հայբիզնեսբանկը (168,5 մլրդ դրամ):

2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ և 442 մասնաճյուղ ($1 – 387,31 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img