Հինգշաբթի դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի դոլարի փոխարժեքը նվազել է համաշխարհային արժույթների մեծ մասի նկատմամբ՝ շաբաթվա ընթացքում ԱՄՆ աշխատաշուկայից ստացված ուժեղ վիճակագրական տվյալների ֆոնի ներքո, որոնք ավելացրել են ակտիվների ավելի ռիսկային տեսակների գրավչությունը՝ կրճատելով դոլարի նկատմամբ պահանջարկը, այս մասին են վկայում առքուվաճառքի տվյալները:

Հինգշաբթի առքուվաճառքի արդյունքների համաձայն՝ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է՝ հասնելով 79,01 կետի՝ ավելի վաղ գրանցված 79,2-ի համեմատ: Եվրոյի փոխարժեքը նվազել է՝ հասնելով մեկ եվրոյի դիմաց 1,3144 դոլարի՝ մեկ օր առաջ գրանցված մեկ եվրոյի դիմաց 1,3161 դոլարի համեմատ: Դոլարը թանկացել է յենի նկատմամբ՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 76,22 յենի՝ չորեքշաբթի մեկ դոլարի դիմաց առաջարկվող 76,2 յենի համեմատ:

Հինգշաբթի հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում հունվարի 28-ին ավարտված շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը կրճատվել է 12 հազարով՝ հասնելով 367 հազարի:

Հրապարակված տվյալները շատ ավելի դրական էին, քան սպասում էին վերլուծաբանները, ովքեր  հայտերի թվի մինչև 375 հազարի կրճատում էին կանխատեսում:

«Հաշվի առնելով ԱՄՆ աշխատաշուկայում շաբաթվա վիճակագրական տվյալների շարունակվող դրական միտումը՝ կարելի է ամերիկյան տնտեսության ամրապնդում և ընկերությունների շահութաբերության աճի շարունակություն ակնկալել», – կարծում է Global Hunter Securities ռազմավար Ռիչարդ Հասթինգսը (Richard Hastings), ում խոսքերը մեջբերում է MarketWatch գործակալությունը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img