HSBC-Բանկ Հայաստանի քարտերով իրականացված գործարքները 2011 թ.-ին կազմել են շուրջ 1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. HSBC-Բանկ Հայաստանի քարտերով իրականացված գործարքների ծավալը 2011 թ.-ին կազմել է շուրջ 1 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում տեղեկացրել է բանկի գլխավոր-գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Նա նաև նշել է, որ բանկը նախորդ տարի վերսկսել է իր բանկոմատներով Visa, MasterCard և տեղական ArCa պլաստիկ քարտերի սպասարկումը:

«Մեզ համար շատ կարևոր էր սպասարկել քարտերի բոլոր այս տեսակները, այդ պատճառով մենք օգոստոս-սեպտեմբերին վերսկսեցինք այս ծառայության տրամադրումը, և տարեվերջին քարտերով իրականացվող գործարքները կազմեցին շուրջ 1 մլն դոլար», – ասել է Քլիֆորդը:

Նրա խոսքերով՝ 2011 թ.-ին թողարկվել է ավելի քան 20 հազար քարտ, որից 17800-ը՝ բանկային և 2400-ը վարկային քարտեր են: Այսպիսով, տարեկան կտրվածքով աճը կազմել է 38 տոկոս: 2010 թ.-ին HSBC-Բանկ Հայաստանը թողարկել էր 14600 քարտ, որոնցից 3600-ը՝ վարկային:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա բորսայի անդամ է:

2001թ. վերջի տվյալներով՝ բանկի ակտիվները կազմել են 179 մլրդ. դրամ, ընդհանուր կապիտալը գերազանցել է 30 մլրդ. դրամը, համախառն վարկային ներդրումները կազմել են 108 մլրդ. դրամ, իսկ բանկի շահույթը մինչև  հարկումը կազմել է 8,3 մլրդ դրամ ($1- 387, 31 դրամ է)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img