Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի պարտավորություններն անցյալ տարի կազմել են շուրջ 149 մլրդ դրամ՝ 24 տոկոսի աճ ապահովելով

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին այսօրվա դրությամբ բաժին է ընկնում դեպոզիտների շուկայի 14-15 տոկոսը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Ըստ նրա՝ բանկի համախառն պարտավորությունները անցյալ տարի կազմել են շուրջ 149 մլրդ դրամ՝ 24 տոկոսի աճ ապահովելով, որից հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 120 մլրդ դրամ՝ ավելանալով 14,4 տոկոսով:

«Տվյալ ցուցանիշով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը բանկային համակարգի առաջատարն է»,- ասել է Քլիֆորդը:

Նա նշեց, որ շուկայում շատ կոշտ մրցակցություն է: Ձգտելով հաճախորդներին գրավել՝ բանկերը նվազեցնում են վարկերի տոկոսադրույքներն ու բարձրացնում են դեպոզիտների տոկոսադրույքները:

«Մենք չենք փորձում հասնել շուկային՝ մրցակցելով տոկոսադրույքների նվազման մրցավազքում, այլ մրցակցում ենք բարձրորակ ծառայությունների տրամադրման հաշվին»,- ասաց Քլիֆորդը:

Նա նաև ընդգծեց, որ բանկային ավանդների շուկայում առաջատար լինելուն մեծ մասամբ նպասում է նաև HSBC ապրանքանիշի իմիջը:

«Շատ կարևոր է մշտապես այն պահպանել մեր բրենդը, ինչը և մենք անում ենք՝ ապրանքանիշի առողջության համաթվի (ապրանքանիշի ուսումնասիրման համալիր մեթոդ) շնորհիվ»,- ասաց Քլիֆորդը:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, բանկի ակտիվները կազմել են 179,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 148,7 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ ավելի քան 30,3 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ ավելի քան 10,4 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները՝ 108,1 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 119,8 մլրդ դրամ, իսկ 2011թ.-ի մաքուր եկամուտը՝ ավելի քան 6,6 մլրդ դրամ ($1-388, 20 դրամ):—0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img