2011 թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է 51%-ով` կազմելով 74,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ի 31-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ վարկային պորտֆելը կազմել է շուրջ  74,7 մլրդ դրամ` 2010թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 51.2%-ով կամ 25,3 մլրդ դրամով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, իրավաբանական անձանց տրված վարկերը կազմել են 62 մլրդ դրամ (62.9% աճ), ֆիզիկական անձանց վարկերը`12,7 մլրդ դրամ (11.7% աճ):
Հաղորդագրության համաձայն՝ 2011թ. առաջնային նշանակություն ունեցավ փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև խոշոր կորպորատիվ հաճախորդների վարկավորումը: Ընդամենը 2011թ. ՓՄՁ վարկավորմանը հատկացվել է 3,4 մլրդ դրամ, իսկ խոշոր կորպորատիվ հաճախորդներին` 57,8 մլրդ դրամ:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA Inc. միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է 2002թ-ից, MasterCard-ի անդամ` 2005թ.-ից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img