2011թ.-ին երեք հայկական ապահովագրողների ԱՊՊԱ-ի փոխհատուցումների վճարումները գերազանցել են 3,5 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երեք հայկական ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ պայմանագրով փոխհատուցումների վճարումները 2011թ.-ին կազմել են 3,5 մլրդ դրամ կամ ապահովագրական շուկայի փոխհատուցումների ընդհանուր ծավալի ավելի քան 63,7 տոկոսը, նշվում է ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Միաժամանակ, հաղորդագրության համաձայն, Հայաստանում գործող բոլոր ութ ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը 2011թ.-ին կազմել է 5,6 մլրդ դրամ:

Տվյալների համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրով փոխհատուցումների վճարման ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերությունը՝ ավելի քան 1,8 մլրդ դրամ վճարումներով: Նրան հաջորդում է Ինգո Արմենիան՝ ավելի քան  1,1 մլրդ դրամ և Ռեսոն՝ շուրջ 705,6 մլն դրամ:

Միաժամանակ 2011թ.-ի ընթացքում առաջատար եռյակի  ԱՊՊԱ պայմանագրով փոխհատուցումների համար ներկայացված հայտերի քանակը կազմել է շուրջ 15,9 հազար հատ:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը (ԱՊՊԱ) Հայաստանում գործում է 2011թ.-ի հունվարի 1-ից:

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 28,8 մլրդ դրամ, համախառն պարտավորությունները՝ 14,1 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 14,7 մլրդ դրամ:

2006թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական հսկողության համակարգը ($1-388,11 դրամ): –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img