Calendar:

Calendar

February 2012
M T W T F S S
« Jan   Mar »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  

Archive for February 8th, 2012

ՀՀ առևտրի վարկավորման մասնաբաժինը դեկտեմբերին կազմել է 23%՝ ավելի քան 275,7 մլրդ դրամ

Wednesday, February 8th, 2012

Հայաստանի առևտրային բանկերի կողմից առևտրի ոլորտում տրամադրված վարկերի մասնաբաժինը 2011թ.-ի դեկտեմբերին կազմել է ռեզիդենտներին հատկացված բոլոր վարկերի (տնտեսության բնագավառներով) 23 տոկոսը:

Հայաստանում IFC-ը մեկ ամսում 40 միլիոն դոլարի ներդրում է արել

Wednesday, February 8th, 2012

Հայաստանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (International Finance Corporation – IFC) ներդրումների ծավալը 2012թ.-ի սկզբից կազմում է 40 մլն դոլար, ասել է Կոկվասի հարցով տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքը (Thomas Lubeck):

ՀՀ հինգ բանկերին է բաժին ընկել 2011թ.-ի բանկային հատվածի համախառն ակտիվների 46 տոկոսը

Wednesday, February 8th, 2012

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ըստ 2011թ.-ի տվյալների, հայկական առաջատար հինգ բանկերին է բաժին ընկել բանկային հատվածի ակտիվների գրեթե կեսը՝ 45,8 տոկոսը կամ 950,1 մլրդ դրամը:
2011թ.-ի չորրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ հաշվետվությունների տվյալներով՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 2,1 տրլն դրամ՝ 2010թ.-ի համեմատ ավելանալով 33,6 տոկոսով:
Ինչպես ցույց է տալիս [...]

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նոր՝ «Արագած» մասնաճյուղ է բացել Արագածոտնի մարզում

Wednesday, February 8th, 2012

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ևս մեկ մասնաճյուղ է բացել գյուղական համայնքում` Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ռուսական Գազպրոմբանկը մտադիր է $10 մլն. ավելացնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը

Wednesday, February 8th, 2012

Ռուսական Գազպրոմբանկը մտադիր է 2012 թվականին 10 մլն դոլարով ավելացնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը:

Մետաղի շուկա. ոսկու գնանշումները նվազել են, իսկ պղնձինը՝ բարձրացել ԱՄՆ մակրոտնտեսական վիճակագրության ֆոնի ներքո

Wednesday, February 8th, 2012

Նախորդ առևտրային շաբաթվա առաջին օրը ոսկին թեթև նվազման միտում է ցուցադրել, քանի որ ներդրողները զգուշություն էին պահպանում՝ հետևելով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքին: Հունաստանի շարունակվող բանակցությունները մասնավոր վարկատուների հետ պետպարտքի վերակազմավորման վերաբերյալ նպաստել են շուկայի լարվածության ուժեղացմանը: Պորտուգալիայի պետական տասնամյա պարտատոմսերի 15%-ից բարձր աճը նույնպես ճնշում գործադրեց ոսկու վրա:

Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդային բազան 2011թ. նոյեմբերին հասել է 1 322 288-ի

Wednesday, February 8th, 2012

Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդային բազան 2011թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել է 3,1 տոկոսով և հասել է 1 322 288-ի, նշվում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության կայքում: