Ռուսական Գազպրոմբանկը մտադիր է $10 մլն. ավելացնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը

08.02.2012 14:28
Ռուսական Գազպրոմբանկը մտադիր է $10 մլն. ավելացնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսական Գազպրոմբանկը մտադիր է 2012 թվականին 10 մլն դոլարով ավելացնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը:

«Բանկի զարգացման ֆինանսական մոդելը մինչև 2012 թվականի ավարտը դրա կանոնադրական կապիտալի ևս 10 միլիոն դոլարով ավելացում է ենթադրում: Կապիտալի ավելացումը կկատարվի բաժնետեր ռուսական Գազպրոմի հաշվին՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով»,- հայտնեցին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:

2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում էր 15,710,567 հազ դրամ՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 829,991 հազ դրամով կամ 5,6 տոկոսով: Տարեվերջին կանոնադրական կապիտալը կազմում էր 12,347,279 հազ դրամ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VISA Inc. միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է 2002թ-ից, MasterCard-ի անդամ` 2005թ.-ից:

2007 թվականի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը: 2008 թվականի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ թողարկում անցկացրեց, ինչը նույնպես գնեց Գազպրոմբանկը, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճեց մինչև 94,15 տոկոսի: 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնեց Ռայֆֆազեյզենբանկից մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100-տոկոսանոց սեփականատեր է: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև