Sun, 14 December
9.1 C
Yerevan
USD: 381.77 RUB: 4.78 EUR: 447.70 GEL: 141.54 GBP: 510.66

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նոր՝ «Արագած» մասնաճյուղ է բացել Արագածոտնի մարզում

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ևս մեկ մասնաճյուղ է բացել գյուղական համայնքում` Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ նմանատիպ մասնաճյուղեր են բացվում՝  հաշվի առնելով որակյալ բանկային ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը գյուղերում:
Ծաղկահովիտ գյուղի «Արագած» մասնաճյուղը բանկի թվով 42-րդ, իսկ գյուղական համայնքում բացված երկրորդ մասնաճյուղն է «Աշոցք» մասնաճյուղից հետո:
Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 6-ից Ծաղկահովիտ գյուղի և հարակից բնակավայրերի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել բարձրակարգ բանկային ծառայություններից հենց իրենց բնակավայրում:
«Արագած» մասնաճյուղի ծառայությունների շրջանակը չի տարբերվում բանկի մյուս մասնաճյուղերի մատուցած ծառայություններից:
Մասնաճյուղի հասցեն է գ. Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փողոց ½:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ևս մեկ մասնաճյուղ է բացել գյուղական համայնքում` Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ նմանատիպ մասնաճյուղեր են բացվում՝  հաշվի առնելով որակյալ բանկային ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը գյուղերում:

Ծաղկահովիտ գյուղի «Արագած» մասնաճյուղը բանկի թվով 42-րդ, իսկ գյուղական համայնքում բացված երկրորդ մասնաճյուղն է «Աշոցք» մասնաճյուղից հետո:

Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 6-ից Ծաղկահովիտ գյուղի և հարակից բնակավայրերի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել բարձրակարգ բանկային ծառայություններից հենց իրենց բնակավայրում:

«Արագած» մասնաճյուղի ծառայությունների շրջանակը չի տարբերվում բանկի մյուս մասնաճյուղերի մատուցած ծառայություններից:

Մասնաճյուղի հասցեն է գ. Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փողոց ½:

«ԱԿԲԱԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img