ՀՀ հինգ բանկերին է բաժին ընկել 2011թ.-ի բանկային հատվածի համախառն ակտիվների 46 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ըստ 2011թ.-ի տվյալների, հայկական առաջատար հինգ բանկերին է բաժին ընկել բանկային հատվածի ակտիվների գրեթե կեսը՝ 45,8 տոկոսը կամ 950,1 մլրդ դրամը:

2011թ.-ի չորրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ հաշվետվությունների տվյալներով՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 2,1 տրլն դրամ՝ 2010թ.-ի համեմատ ավելանալով 33,6 տոկոսով:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, վերջին ինը տարիների ընթացքում հինգ խոշորագույն բանկերի մասնաբաժինը բանկային համակարգի համախառն ակտիվներում աստիճանաբար նվազել է: Այսպես՝ եթե 2003թ.-ին տվյալ ցուցանիշը կազմել է 54,14 տոկոս, ապա 2010թ.-ին՝ 45,77 տոկոս: 2011թ.-ին հինգ խոշորագույն բանկերի մասնաբաժինը (45,8%)  գրեթե չի փոխվել 2010թ.-ի համեմատ:

Միաժամանակ բանկերի համախառն ակտիվներում առաջատար հնգյակի առավելագույն մասնաբաժինը գրանցվել է 2004թ.-ին՝ 55,44 տոկոս, իսկ նվազագույնը՝ 2006թ.-ին (45,56%):

Վերջին տասը տարիների ընթացքում ակտիվների աճի միտումը կարելի է համարել բանկային հատվածի զարգացման ինդիկատորը: Ընդ որում, որքան այդ ցուցիչը ցածր է, այնքան բանկային շուկան ավելի մրցունակ և հասանելի է դառնում:

Հինգ խոշորագույն բանկերի մասնաբաժինը բանկային համակարգի համախառն ակտիվներում (%):

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, 2011թ.-ին ակտիվների մեծությամբ ամենախոշոր բանկն է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը: Բանկի ընդհանուր ակտիվների մեծությունը կազմել է 218,6 մլրդ դրամ, իսկ 2010թ.-ի աճը՝ 30,16 տոկոս: ՀՀ բանկային համակարգի համախառն ակտիվներում տվյալ բանկին բաժին է հասնում 10,5 տոկոսը:
Հաջորդում է Ամերիաբանկը՝ 201,4 մլրդ դրամ (31,64% աճ) ցուցանիշով և ընդհանուր ակտիվներում 9,7 տոկոսանոց մասնաբաժնով:

Երրորդ տեղում է ՎՏԲ (Հայաստան) Բանկը, որի ակտիվները գերազանցել են 182 մլրդ դրամը (43,26%), իսկ մասնաբաժինը կազմել է բանկային համակարգի համախառն ակտիվների 8,8 տոկոսը:

Վարկանիշի չորրորդ տեղը զբաղեցրել է HSBC Բանկ Հայաստանը: Ակտիվները գերազանցել են 179 մլրդ դրամը (23,54%), իսկ մասնաբաժինը կազմել է 8,62 տոկոս:

Հինգերորդ տեղում է Հայբիզնեսբանկը՝ շուրջ 168,5 մլրդ դրամ (43,93%) ակտիվների ցուցանիշով և բոլոր բանկերի համախառն ակտիվների 8,1 տոկոս մասնաբաժնով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img