Հայաստանում IFC-ը մեկ ամսում 40 միլիոն դոլարի ներդրում է արել

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (International Finance Corporation – IFC) ներդրումների ծավալը 2012թ.-ի սկզբից կազմում է 40 մլն դոլար, ասել է Կոկվասի հարցով տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքը (Thomas Lubeck):

«Ներդրումներն իրենց մեջ ներառել է միջոցների տրամադրում բանկերին՝ ՓՄՁ սուբյեկտների հետագա վարկավորման համար, հանքարդյունաբերական ոլորտում առևտրի ֆինանսավորում»,- չորեքշաբթի ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնագրի ստորագրման ընթացքում ասաց նա:

Համաձայնագրի նպատակն է գործարարների համար նվազեցնել վարչական բեռը և բարելավել Հայաստանի ներդրումային միջավայրը ` համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի հետ:

Միաժամանակ Լյուբեքը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի ներդրումների ծավալները «երկրաչափական պրոգրեսիա» են աճում:

«Երեք տարի առաաջ մենք սկսեցինք 5 մլն դոլարից, այնուհետև ավելացրեցինք ներդրումները՝ մինչև 35 մլն դոլար, իսկ 2011թ.-ին ներդրումները կազմեցին 70 մլն դոլար»,- ասաց նա:

Լյուբեքը նշեց նաև, որ IFC-ն շարունակում է Հայաստանում բիզնես հնարավորություններ փնտրել:

«Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի հասնել, և հնարավոր է նաև գերազանցել անցած տարվա ցուցանիշը»,- ավելացրել է նա:

Հայաստանը IFC-ի անդամ է դարձել1995թ.-ին: Այսօրվա դրությամբ IFC-ն շուրջ 30 ծրագրերի շրջանակներում 168 մլն դոլար է ներդրել ֆինանսական շուկաների, ինչպես նաև արտադրության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտների աջակցմանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img