ՀՀ առևտրի վարկավորման մասնաբաժինը դեկտեմբերին կազմել է 23%՝ ավելի քան 275,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից առևտրի ոլորտում տրամադրված վարկերի մասնաբաժինը 2011թ.-ի դեկտեմբերին կազմել է ռեզիդենտներին հատկացված բոլոր վարկերի (տնտեսության բնագավառներով) 23 տոկոսը:

Այս մասին տեղեկաթյուն է հրապարակված ՀՀ կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրի վարկավորման ծավալն ավելացել է 1,2 տոկոսով, 2010թ.-ի դեկտեմբերի համեմատ, և դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 275,7 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարկավորման մասնաբաժնով երկրորդ տեղում է արդյունաբերության ոլորտը՝ վարկերի ընդհանուր ծավալի 22,4 տոկոսը կամ ավելի քան 268 6  մլրդ դրամ:
Աղբյուրի համաձայն՝ դրան հետևում են սպառողական վարկերը՝ 18,1 տոկոս կամ շուրջ 217  մլրդ դրամ, հիփոթեքային վարկերը՝ 9,2 տոկոս կամ 110,3  մլրդ դրամ, շինարարությունը՝ 8,2 տոկոս կամ ավելի քան 98,2 մլրդ դրամ, գյուղատնտեսությունը՝ 6,1 տոկոս կամ 73,4 մլրդ դրամ: Իսկ վերջին տեղում է տրանսպորտի և կապի ոլորտը՝ 3,5 տոկոս կամ ավելի քան 42,5 մլրդ դրամ մասնաբաժնով ($1 – 388,37 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img