ՀՀ քաղաքացիների մոտ կեսն առաջիկայում դեֆոլտ է ակնկալում Հունաստանում

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. www.armbanks.am պորտալում անցկացված օն-լայն հարցման մասնակիցների մոտ կեսն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին Հունաստանում կարող է դեֆոլտ տեղի ունենալ:

Ինչպես վկայում են հարցման արդյունքները, հարցվածների 42 տոկոսը (55 մարդ) բացարձակապես վստահ է, որ Հունաստանին առաջիկայում դեֆոլտ է սպասվում:

Միաժամանակ հարցվածների 37 տոկոսը (48 մարդ) համակարծիք է, որ առաջիկայում Եվրոպայում դեֆոլտ չի լինի:

Եվ միայն հարցվածների 8 տոկոսը (10 մարդ) դժվարացել է կոնկրետ պատասխան տալ այն հարցին, թե սպասու՞մ են իրենք, արդյոք, դեֆոլտ որևէ եվրոպական երկրում:

Հարցման արդյունքներով՝ 6 տոկոսը (8 մարդ) ասել է, որ դեֆոլտ կլինի Իտալիայում, 5 տոկոսը (7 մարդ)՝ Իսպանիայում և 2 տոկոսը (2 մարդ)՝ Պորտուգալիայում:

Օն-լայն հարցմանը, որն անցկացվել է www.armbanks.am կայքում 2011 թվականի հոկտեմբերի 27-ից 2012 թվականի փետրվարի 10-ը, մասնակցել է 130 մարդ:

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունն իր բիզնեսի ինտերնետ-ուղղությունների զարգացման ռազմավարության շրջանակներում 2009 թվականի հոկտեմբերից գործարկել է նոր նախագծեր՝ www.armbanks.am, www.bonds.am, www.anticrisis.am: Բացի օպերատիվ տեղեկատվությունից, պորտալում տեղադրվում են վերլուծական և բացառիկ նյութեր, բանկերի, ապահովագրական և վարկային կազմակերպությունների մասին տվյալներ, նրանց համեմատական ֆինանսական ցուցանիշները, վիճակագրական տեղեկություն: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img