Հայկական բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկությունների վարկավորման ծավալը դեկտեմբերին կրճատվել է 0,2%՝ մինչև 710,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկություններին տրված վարկերի ծավալը 2011 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կրճատվել է 0,2 տոկոսով՝ մինչև 710,8 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, դեկտեմբերին ձեռնարկատիրություններին տրված դրամային վարկերի ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,1 տոկոսով և կազմել ավելի քան 153,6 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերինը՝ կրճատվել է 0,3 տոկոսով՝ մինչև 557,2 մլրդ դրամ:

Աղբյուրի համաձայն՝ անհատ ձեռներեցներին դրամով տրված վարկերը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կրճատվել են 0,1 տոկոսով մինչև շուրջ 151 մլրդ դրամ, իսկ արտարժույթով՝ 0,7 տոկոսով մինչև 537,7 մլրդ դրամ:

Միաժամանակ պետական ձեռնարկություններին տրամադրած դրամային վարկերն ավելացել են 11,6 տոկոսով՝ կազմելով ավելի քան 2,6 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերը՝ 12,9 տոկոսով՝ կազմելով 19,5 մլրդ դրամ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img