Եվրոպայի պարտքի ճգնաժամը կշարունակվի 2-3 տարի. Կուդրին

10.02.2012 14:31
Եվրոպայի պարտքի ճգնաժամը կշարունակվի 2-3 տարի. Կուդրին

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախկին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ Եվրոպայի պարտքային ճգնաժամը դեռ կծավալվի երկու-երեք տարի:

Պատասխանելով Twitter միկրոբլոգերի ցանցի օգտագործողի այն հարցին, թե կվերադառնա՞, արդյոք, Իտալիան 2012 թվականին իր ազգային արժույթին, Կուդրինը նշել է, որ իտալական արժույթի ճակատագիրը հայտնի կլինի 2012 թվականից հետո:

«Եվրոպայի պարտքի ճգնաժամը կծավալվի 2-3 տարի, այդ պատճառով էլ իտալական արժույթի ճակատագիրը մենք կիմանանք 2012 թվականից հետո»,- գրել է Կուդրինը Twitter-ի իր ըքաունթում:

2010 թվականի վերջից եվրագոտում պարտքային ճգնաժամ է սկսվել: Արդեն եվրագոտու երեք երկրներ՝ Հունաստանը, Պորտուգալիան և Իռլանդիան, ստիպված են եղել դիմելու միջազգային ֆինանսական աջակցության: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post