Տնտեսական աճը Հայաստանում 2012 թվականին 3,1- 4,8% կկազմի. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012 թվականին տնտեսական աճը 3,1- 4,8 տոկոս կկազմի, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած «ՀՀ ԿԲ 2012 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության  ծրագրում»։
Ըստ Կենտրոնական բանկի, համաշխարհային պահանջարկի առավել դանդաղ վերականգման սպասումների կապակցությամբ, ինչպես նաև տնային տնտեսությունների սպասելիքների վատացման պատճառով կանխատեսումները հակվել են տնտեսական դանդաղ աճին:
Միաժամանակ 2012 թվականին արդյունաբերական ոլորտում ավելացված արժեքի աճը կկազմի 5-7 տոկոս, ինչին հիմնականում կնպաստեն գործող հանքարդյունաբերական և մետաղագործական ձեռնարկությունների, սննդարդյունաբերության արտադրական հնարավորություների աճը:
Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ այդ ցուցանիշի աճին կնպաստի նաև խմիչքի արտադրության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսվող աճը։
Շինարարության ոլորտում կանխատեսումները գրեթե չեն փոխվել: 2012թ.-ի արդյունքներով, այդ ոլորտի աճը կանխատեսվում է  3,5-5,5 տոկոսի սահմաններում, որը պայմանավորված է էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի ոլորտներում շինարարական աշխատանքների ծավալների աճով։
ԿԲ-ի՝ ծառայությունների ոլորտի վերաբերյալ կանխատեսումները նույնպես գրեթե չեն փոխվել: 2012թ.-ի արդյունքներով, այդ ոլորտի ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 2,5-4,5 տոկոսի սահմաններում։
Գյուղատնտեսության ոլորտի կանխատեսումները վերանայվել են կրճատման ուղղությամբ և 2012 թվականին կհասնեն 4-6 տոկոսի, ինչին կնպաստի աճն ինչպես անասնաբուծության, այնպես էլ բուսաբուծության ոլորտում։
ՀՆԱ աճը, Հայաստանի 2012 թվականի պետական բյուջեի համաձայն, նախատեսված է 4,2 տոկոս մակարդակում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img