Հայաստանի բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 6-10-ը ձեռք են բերել $72,2 մլն

13.02.2012 12:41
Հայաստանի բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 6-10-ը ձեռք են բերել $72,2 մլն

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 6-10-ն ընկած ժամանկահատվածում ձեռք են բերել ավելի քան 72,2 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 387,93 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել ավելի քան 5,1 մլն եվրո և ավելի քան 402,2  մլն ռուբլի՝ մեկ եվրոյի դիմաց 509,35 դրամ և մեկ ռուբլու դիմաց 12,81 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանկահատվածում վաճառվել է շուրջ 82,6 մլն դոլար, ավելի քան 8,9  մլն եվրո և 89,5 մլն ռուբլի՝ համապատսախանաբար 1 դոլարի դիմաց 388,92 դրամ, մեկ եվրոյի դիմաց 512,46 դրամ և մեկ ռուբլու դիմաց 13,01 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում  իրականացվել է 1,5  մլն դոլարի առքուվաճառքի գործարք՝ մեկ դոլարի դիմաց 388,5 դրամ միջին կշռված փոխարժեքով: Միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում  այլ արտարժույթով գործարք չի իրականացվել:

Բացի այդ, հունվարի 30-ից մինչև փետրվարի 5-ը հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 26,7  մլրդ դրամ, իսկ դոլարով՝ 62,9 մլն դոլար ($1 – 388,69 դրամ):  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև